Բառեր լոգասենյակի պատերին անգլ.՝ Words on Bathroom Walls | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | դրամա և վեպի էկրանավորում |
Թեմա | շիզոֆրենիա |
Հիմք | Բառեր լոգասենյակի պատերին |
Թվական | 2020 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Տոր Ֆրոյդենտալ |
Դերակատարներ | Չառլի Փլամեր և Էնդի Գարսիա |
Օպերատոր | Մայքլ Գոի |
Բյուջե | $9.3 մլն[1] |
«Բառեր լոգասենյակի պատերին» (անգլ.՝ Words on Bathroom Walls), 2020 թվականի ամերիկյան ֆիլմ-դրամա, որը նկարահանել է Թոր Ֆրոյդենտալը[2]։ Սցենարը գրել է Նիք Նավադան Ջուլյա Ուոլթոնի համանուն վեպի հիման վրա։ Գլխավոր դերերը կատարել են Չառլի Փլամերը, Էնդի Գարսիան, Թեյլոր Ռասելը, Աննասոֆիա Ռոբը, Բեթ Գրանտը, Մոլլի Փարքերը և Ուոլթոն Գոգինսը։
Ֆիլմը թողարկվել է 2020 թվականի օգոստոսի 21-ին Roadside Attractions ընկերության կողմից[3][4]։ Այն արժանացել է քննադատների հիմնականում դրական արձագանքների։
Ավագ դպրոցից հեռացվելուց հետո Ադամը, որը շիզոֆրենիա ախտորոշմամբ դեռահաս է, երազում է խոհարար դառնալու մասին, ծանոթանում է Մայայի հետ, որը ոգեշնչում է նրան կախված չլինել իր վիճակից։ Իր ընտանիքի և նոր վեպի օգնությամբ Ադամը սկսում է հուսալ, որ կկարողանա ազնվորեն պատմել այն ամենի մասին, ինչի դեմ պայքարում է, և հաղթանակ տանել այն դժվարությունների հանդեպ, որոնք սպասում են նրան առջևում[2][5]։
2018 թվականի փետրվարին հայտարարվել է, որ Թոր Ֆրեյդենթալը լինելու է Նիք Նավադայի սցենարով նկարահանվելիք ֆիլմի ռեժիսորը, որը հիմնված է Ջուլյա Ուոլթոնի համանուն վեպի վրա, իսկ որպես պրոդյուսեր հանդես է գալու LD Entertainment-ը[6]։ 2018 թվականի մարտին հաստատվել է, որ ֆիլմում նկարահանվելու են Չառլի Փլամերը և Թեյլոր Ռասելը[7][8]։ 2018 թվականի ապրիլին ֆիլմի դերասանական կազմին միացել են Էնդի Գարսիան, Մոլլի Փարկերը, Ուոլթոն Գոգինսը, Աննասոֆիա Ռոբը և Դևոն Բոստիկը[9][10]։ The Chainsmokers-ը և Էնդրյու Հոլլանդերը դարձել են ֆիլմի երաժշտության հեղինակներ[11]։ Սա առաջին անգամն է, երբ նման դերում հանդես է եկել երաժշտական խումբը[12]։ Թրեյլերում ներկայացված է The Chainsmokers-ի 2019 թվականի «Push My Luck» սինգլը[13].
Նկարահանումներն սկսվել են 2018 թվականի մայիսին[14]։ Ֆիլմը նկարահանվել է Ուիլմինգթոնում (Հյուսիսային Կարոլինա նահանգ, ԱՄՆ)[5]։
2020 թվականի հունիսին Roadside Attractions ընկերությունը ձեռք է բերել ֆիլմի տեղայնացման իրավունքները և դրա թողարկման օր հայտարարել 2020 թվականի օգոստոսի 7-ը, սակայն ավելի ուշ թողարկման ամսաթիվը փոխվել է, և ի վերջո ֆիլմը ԱՄՆ-ում թողարկվել է 2020 թվականի օգոստոսի 21-ին[15][16]։
Թրեյլերի պրեմիերան կայացել է 2020 թվականի հուլիսի 15-ին[17]։
«Words on Bathroom Walls» սաունդթրեքի ալբոմը, որը ներառում է սաունդթրեքը և պարտիտուրան, ձայնագրվել է Էնդրյու Հոլանդերի կողմից The Chainsmokers-ի մասնակցությամբ և թողարկվել է 2020 թվականի օգոստոսի 21-ին[18]։
Words on Bathroom Walls soundtrack album track listing | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Producer(s) | Տևողություն | ||||||
1. | «Opening Titles» |
|
3:37 | ||||||
2. | «My First Psychotic Break» |
|
1:29 | ||||||
3. | «Quest for a Cure» |
|
3:19 | ||||||
4. | «Fire on the Nun» |
|
1:50 | ||||||
5. | «First Day» |
|
0:57 | ||||||
6. | «Meeting Maya» |
|
0:49 | ||||||
7. | «Competition» |
|
1:32 | ||||||
8. | «Searching for Maya» |
|
1:13 | ||||||
9. | «I Can't Lose It All» |
|
2:19 | ||||||
10. | «No More Pills» |
|
1:26 | ||||||
11. | «First Kiss» |
|
1:25 | ||||||
12. | «Nothing Was Designed to Work» |
|
3:28 | ||||||
13. | «Push My Luck» (by the Chainsmokers) |
|
3:01 | ||||||
14. | «Somebody» (by the Chainsmokers featuring Drew Love) | The Chainsmokers | 3:41 | ||||||
15. | «Prom Hallucinations» |
|
1:06 | ||||||
16. | «If Walls Could Talk» (by the Chainsmokers) |
|
1:38 | ||||||
17. | «Letter» |
|
2:36 | ||||||
18. | «Adam's Speech, Pt. 2» |
|
2:29 | ||||||
19. | «The Kiss» |
|
4:12 | ||||||
42:07 |
|