Բասդեո Պանդայ անգլ.՝ Basdeo Panday | |
---|---|
Ծնվել է | մայիսի 25, 1933 |
Ծննդավայր | Princes Town, Տրինիդադ և Տոբագո |
Մահացել է | հունվարի 1, 2024[1] (90 տարեկան) |
Մահվան վայր | Ջեքսոնվիլ, Ֆլորիդա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | Տրինիդադ և Տոբագո |
Կրոն | հինդուիզմ |
Կրթություն | Լոնդոնի համալսարան և Presentation College, San Fernando? |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, փաստաբան և արհմիութենական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Member of the House of Representatives of Trinidad and Tobago? և Prime Minister of Trinidad and Tobago? |
Կուսակցություն | United National Congress?[2] |
Basdeo Panday Վիքիպահեստում |
Բասդեո Պանդայ (անգլ.՝ Basdeo Panday, մայիսի 25, 1933, Princes Town, Տրինիդադ և Տոբագո - հունվարի 1, 2024[1], Ջեքսոնվիլ, Ֆլորիդա, ԱՄՆ), տրինիդադացի և տոբագոնացի իրավաբան, քաղաքական գործիչ, արհմիութենական գործիչ, տնտեսագետ, դերասան և պետական ծառայող։ Նա հնդկական ծագմամբ առաջին մարդն է եղել, որը զբաղեցրել է Տրինիդադ և Տոբագոյի վարչապետի պաշտոնը։
Բասդեո Պանդայը ծնվել է 1933 թվականի մայիսի 25-ին, հնդկական-տրինիդադական ընտանիքում։ Դպրոցն ավարտելուց հետո նա աշխատել է շաքարեղեգի պլանտացիայում, իսկ ավելի ուշ՝ որպես տարրական դպրոցի ուսուցիչ և վարչական գործավար Սան Ֆերնանդոյում։ 1960 թվականին դերասանի դիպլոմ է ստացել Լոնդոնի դրամատիկական արվեստի դպրոցից, 1962 թվականին Լոնդոնի «Լինքոլն Ինն» իրավաբանական հաստատությունում ստացել է իրավաբանի կոչում, իսկ 1965 թվականին Լոնդոնի համալսարանում՝ տնտեսագիտության մագիստրոսի կոչում։ 1960-ականների սկզբին խաղացել է մի քանի դերասանական դերեր ֆիլմերում և հեռուստասերիալներում։
Տրինիդադ և Տոբագո վերադառնալուց հետո աշխատել է որպես իրավաբան և արհմիության խորհրդական, նրա քաղաքական կարիերան սկսվել է 1966 թվականին, երբ նա միացել է բանվորների և ֆերմերների կուսակցությանը։ 1973 թվականին դարձել է Տրինիդադի շաքարի և ընդհանուր բանվորների արհմիության առաջին նախագահը և այդ պաշտոնը զբաղեցրել մինչև 1995 թվականը։ 1976-1986 թվականներին եղել է «Միավորված աշխատանքային ճակատ» կուսակցության նախագահը։
1976 թվականին Բասդեո Պանդայը առաջին անգամ ընտրվել է Ներկայացուցիչների պալատի անդամ և այդ ժամանակվանից ներկայացրել է Հյուսիսային Կուվա նահանգի ընտրատարածքը Տրինիդադ և Տոբագոյի խորհրդարանում։ 1981-1986 թվականներին խորհրդարանում եղել է ընդդիմադիր առաջնորդ։ 1986 թվականին երկրում իշխանության եկած վարչապետ Արթուր Ռոբինսոնի կաբինետում Բասդեո Պանդայը ստացել է արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի պաշտոնը։ Սակայն երկու տարի անց Բասդեո Պանդայը այլ գործիչների հետ լքել կառավարությունն ու կուսակցությունը և նրանց հետ հիմնել «Ակումբ 88» կուսակցությունը (Սիրո, Միասնության և Եղբայրության կուսակցություն), որը հետագայում կոչվել է Միացյալ ազգային կոնգրես[3][4][5]։ 1989 թվականից մինչև 1995 թվականի նոյեմբեր եղել է ընդդիմության առաջնորդ։
1995 թվականին Պանդայը մեղադրվել է սեռական անպարկեշտության հինգ հոդվածով՝ կապված նախկին կնոջ հետ։ Նույն թվականի համընդհանուր ընտրություններից երկու շաբաթ անց նա ազատ է արձակվել և ընտրվել վարչապետ։ Պանդայը դարձնել է Տրինիդադ և Տոբագոյի հնդկական արմատներով առաջին վարչապետը։
1997 թվականի հունվարին Բինարեսի համալսարանից (Հնդկաստան) ստացել է իրավունքի պատվավոր դոկտորի կոչում[6]։
Բասդեո Պանդայը վերընտրվել է վարչապետի պաշտոնում 2000 թվականի դեկտեմբերի 22-ին կայացած համընդհանուր ընտրություններից հետո։ 2001 թվականի հունվարի 25-ին ստանձնել է նաեւ Ազգային անվտանգության նախարարի պաշտոնը։ 2001 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Պատրիկ Մենինգը կրկին դարձել է երկրի վարչապետ, իսկ Բասդեո Պանդայը գլխավորել է ընդդիմությունը, բայց նաև պարտություն է կրել 2002 թվականի հոկտեմբերի 7-ին Ներկայացուցիչների պալատում վերընտրվելիս։
2006 թվականի ապրիլի 24-ին իսպանական դատարանը Բասդեո Պանդայը դատապարտել է վեց տարվա ազատազրկման՝ 1997-1999 թվականներին հարկերից խուսափելու համար։ Դատարանը ապացուցել է, որ վարչապետի պաշտոնում եղած ժամանակ նա չհայտարարագրված ավանդներ է պահել Լոնդոնի բանկում։ Դատավճռից հետո Բասդեո Պանդայը հրաժարական է տվել ընդդիմության առաջնորդի պաշտոնից։ 2007 թվականի մարտին դատարանի վճիռը բեկանվել է վերաքննիչ բողոքը քննարկելուց հետո։
2010 թվականին Կամլա Բասդեո Պանդայը պարտվել է կուսակցության ղեկավարի ընտրություններում, իսկ չորս ամիս անց հեռացել քաղաքականությունից[7]։
Բասդեո Պանդայը մահացել է 2024 թվականի հունվարի 1-ին Ֆլորիդայի Ջեքսոնվիլ քաղաքում, 90 տարեկան հասակում[8][9]։ Նրա մահվան մասին սոցցանցերում հայտնել է նրա դուստրը՝ Միքելա Պանդայը[10]։
Բասդեո Պանդայն ամուսնացած է եղել երկու անգամ, առաջին կինը՝ Նորման, մահացել է 1981 թվականին, երկրորդ անգամ Պանդայն ամուսնացել է Օմայի հետ[11]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բասդեո Պանդայ» հոդվածին։ |
|