Գյուղ | ||
---|---|---|
Բասեն | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Շիրակի | |
Համայնք | Շիրակի մարզ և Ալեքսանդրապոլի գավառ | |
Այլ անվանումներ | Մեծ Ախուրյան, Մուսայելյան | |
Մակերես | 36.8 կմ² | |
ԲԾՄ | 1645 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 1900[1] մարդ (2012) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Հեռախոսային կոդ | +374 312[2] | |
|
Բասեն (նախկին անվանումները՝ Մուսայելյան, Մեծ Քյափանակ), գյուղ Հայաստանի Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանում, մարզկենտրոնից 14 կմ հարավ-արևելք, Փամբակի լեռների փեշերին։ Մուսայելյան է վերանվանվել 1935 թվականի հունվարի 3-ին ի հիշատակ հեղափոխական գործիչ Մուսայելյանի[3]։ Բասեն է վերանվանվել 2006 թվականի հուլիսի 4-ին։
Գյուղը տեղադրված է Փամբակի լեռնաշղթայի փեշերին, մեղմաթեք սարալանջին՝ ծովի մակարդակից 1645 մ բարձրության վրա։ Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններ են։
Կիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով։ Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են ձնաբքերը և սառնամանիքները։ Ամառը զով է, համեմատաբար խոնավ։ Տարեկան տեղումների քանակը 500-600 մմ։
1831 թվականից ի վեր բնակիչները հայեր են[4], որոնց մի մասի նախնիները 1828-1830 թթ.-ին գաղթել են Արևմտյան Հայաստանի Խնուսի և Բասենի գավառներից[3]։
Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013 թ-ի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 1658 մարդ։ Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 45%, կանայք՝ 55%։ Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 31%, աշխատունակներ՝ 50%, հետաշխատունակներ՝ 19%։
Բասենի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[5].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 512 | 1339[4] | 1892 | 1394 | 1667 | 1439 | 1606 | 1420 | 1393 | 1744 | 1393[6] |
Բասենն ունի 507 տնտեսություն։
Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր՝ կազմելով 1440 հա։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր՝ կազմելով համապատասխանաբար 187 և 1195 հեկտար։ Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է։ Զբաղվում են այգեգործությամբ, ծխախոտագործությամբ, հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ։ Նախկինում զբաղվել են շաքարի ճակնդեղի մշակությամբ։
Բասենում կան «Ժամ» եկեղեցի, որը կառուցված է սրբատաշ տուֆից և վերանորոգված է 1842 թ., «Սարավերի» եկեղեցի և «Ավերք» մատուռ։ Մոտակայքում կան գյուղատեղիներ, խաչքարեր։
Գյուղն ունի դպրոց, մանկապարտեզ, մշակույթի տուն, գրադարան, բուժկետ, կապի հանգույց։
|