Բասկերվիլների շունը անգլ.՝ The Hound of the Baskervilles | |
---|---|
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Ժանր | հեռուստադրամա, միստիկ ֆիլմ և գրական ստեղծագործության էկրանավորում |
Հիմք | Բասկերվիլների շունը |
Թվական | 2002 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Դևիդ Աթվուդ |
Դերակատարներ | Ռիչարդ Ռոքսբուրգ, Իեն Հարթ և Ռիչարդ Գրանթ |
Նկարահանման վայր | Մեն |
Տևողություն | 100 րոպե |
«Բասկերվիլների շունը» (անգլ.՝ The Hound of the Baskervilles), ռեժիսոր Դևիդ Աթվուդի ֆիլմը՝ նկարահանված 2002 թվականին՝ Արթուր Կոնան Դոյլի «Բասկերվիլների շունը» վիպակի հիման վրա[1][2]։ Պրեմիերան տեղի է ունեցել 2002 թվականի նոյեմբերի 18-ին՝ Կանադայում։
2003 թվականին ֆիլմն առաջադրվել է «British Academy Television Awards (Բրիտանական ակադեմիայի հեռուստատեսային մրցանակաբաշխություն)» մրցանակի՝ «Լավագույն ձայն» անվանակարգում[3] և ստացել է կինոքննադատների ոչ միանշանակ արձագանքներ[4][5][6][7][8][9][10]։
Տարիներ շարունակ Բասկերվիլների ընտանիքին հետապնդում է առեղծվածային արարած, որն ապրում է տորֆի ճահիճներում։ Սըր Չարլզի մահից հետո գործի հետաքննությանն են միանում հայտնի խուզարկուներ Շերլոք Հոլմսը եւ դոկտոր Ուոթսոնը։
|