Բատիստ Ջաբիկոնի ֆր.՝ Baptiste Giabiconi | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 9, 1989[1] (35 տարեկան) |
Ծննդավայր | Մարինյան[2] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | մոդել, երգիչ և ստուդիական երաժիշտ |
Կայք | giabiconistyle.com |
Baptiste Giabiconi Վիքիպահեստում |
Բատիստ Ջաբիկոնի (ֆր.՝ Baptiste Giabiconi, նոյեմբերի 9, 1989[1], Մարինյան[2]), ֆրանսիացի մոդել և երգիչ։ Համարվում է աշխարհի ամենաթանկ վճարվող մոդելներից մեկը[3]։ Ներկայումս հանդիսանում է Chanel-ի, Ֆենդիի և Կարլ Լագերֆելդի պաշտոնական դեմքը։
Բատիստ Ջաբիկոնին ծնվել է Ֆրանսիայի հարավում՝ Մարինյան քաղաքում։ Նրա ծնողները ծնունդով կորսիկացիներ են։ Մինչ մոդելային կարիերան սկսելը, հետաքրքրվել է աէրոնավտիկայով։ 2008 թվականին Ջաբիկոնին պայմանագիր է կնքել Նյու Յորքի «DNA Model Management» մոդելային գործակալության հետ։ Նույն տարում Կարլ Լագերֆելդը առաջարկեց Ջաբիկոնիին դառնալ «Chanel»-ի պաշտոնական դեմքը։ Դրանից հետո Ջաբիկոնին երկու տարի մասնակցել է Chanel-ի փակ ցուցադրություններին՝ հանդես գալով Ֆրեյա Բեհա Էրիքսենի, Լարա Սթոունի և Էբբի Լի Քերշոուի հետ։ 2010 թվականին նկարահանվել է Ռոբերտո Կավալիի գովազդային ցուցադրության համար, իսկ Կոկո Ռոշայի հետ միասին դարձել է «Coca Cola Light»-ի դեմքը[4]։ Նա հայտնվել է նաև «Vogue»-ի, «Harper’s Bazaar»-ի, «Elle»-ի, «Numero Homme»-ի, «V Man»-ի, «Marie Claire»-ի, «Purple»-ի և «L’Officiel Hommes»-ի շապիկներին։
2010 թվականին թողարկվեց նրա դեբյուտային «Showtime» սինգլը, իսկ 2012 թվականի սեպտեմբերին Ջաբիկոնին թողարկել է իր առաջին «Oxygen» ալբոմը։ Այն ֆրանսիական չարթերում զբաղեցրել է առաջին հորիզոնականը[5]։ 2011 թվականին մասնակցել է ֆրանսիական «Պարեր աստղերի հետ» մրցույթի երկրորդ եթերաշրջանում՝ կիսաեզրափակչում զբաղեցնելով երրորդ հորիզոնականը։ 2015 թվականի մարտի 13-ին Բատիստ Ջաբիկոնին թողարկել է դիզայներական առաջին հավաքածուն։ Հավաքածուի շապիկների վրա գրված են եղել «տղայական գրվածքներ» և Բատիստի մարմնի պատկերները[6]։ Հավաքածուի հետ միասին, Բատիստը սկսել է բլոգ վարել, որտեղ դիզայներական խորհուրդներ է տվել նորաձևության և ոճային հավելումների վերաբերյալ։ Վերջերս Բատիստը ճանաչվել է համացանցի աստղ, ունենալով հետևորդների ամենամեծ թվաքանակը, բոլոր մոդելների մեջ[7]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բատիստ Ջաբիկոնի» հոդվածին։ |
|