Բարբարա Մուրեյ | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 27, 1929[1] |
Ծննդավայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Մահացել է | մայիսի 20, 2014[1] (84 տարեկան) |
Մահվան վայր | Ալիկանտե, Վալենսիա, Իսպանիա[2] |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | դերասանուհի, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի |
Ամուսին(ներ) | Ջոն Ջաստին, Բիլ Հոլմս |
Բարբարա Մուրե, (անգլ.՝ Barbara Murray, ամբողջական անունը՝ Barbara Ann Murray, սեպտեմբերի 27, 1929[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն - մայիսի 20, 2014[1], Ալիկանտե, Վալենսիա, Իսպանիա[2]), բրիտանացի դերասանուհի։
Բարբարա Մուրեյը ծնվել է Լոնդոնում։ Դերասանական գործունեությունն սկսել է 1940-ական թվականներին, որպես թատրոնի և կինոյի դերասանուհի։ 1950-ական թվականները եղել են Մուրեյի կարիերայի գագաթնակետը, երբ նա հանդես է եկել բազմաթիվ բրիտանական ֆիլմերում, ինչպիսիք են «Անցագիր դեպի Պիմլիկո» (1949) և «Ծանոթացեք պարոն Լյուցիֆերի հետ» (1953)։ Ֆիլմերում շարունակվել է նկարահանվել 1960-ականներին (այդ թվում մարմնավորել է դերեր The Punch և Judy Man ֆիլմերում), միաժամանակ հանդես գալով նաև հետուստատեսությունում, որտեղ հայտնի է դարձել Լեդի Պամելա Ուիլդերի դերով The Plane Makers դրամատիկ շարքում։
Մուրեյը ամուսնացած է եղել Ջոն Ջաստինի հետ, ունեցել են 3 դուստր, ամուսնությունից 12 տարի հետո, 1964 թվականին ամուսնալուծվել են[3][4]։ Երկրորդ անգամ ամուսնացել է անգլիացի ուսուցիչ Բիլ Հոլմսի հետ, ով դերերով հանդես է եկել Պիտեր Հոլմս անունով։ Նրանք նույնպես ամուսնալուծվել են։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարբարա Մուրեյ» հոդվածին։ |
|