Բարբարա Փայք | |
---|---|
Ծնվել է | 1933 |
Ծննդավայր | Յոհաննեսբուրգ, Տրանսվաալ, Հարավաֆրիկյան Միություն |
Քաղաքացիություն | ՀԱՀ |
Կրթություն | Ուիտուոտերստրանդի համալսարան |
Մասնագիտություն | ծաղիկներ պատկերազարդող և նկարչուհի |
Աշխատավայր | Ուիտուոտերստրանդի համալսարան |
Barbara Pike Վիքիպահեստում |
Ռոզալի Բարբարա Փայք (անգլ.՝ Rosalie Barbara Pike, 1933, Յոհաննեսբուրգ, Տրանսվաալ, Հարավաֆրիկյան Միություն), հարավաֆրիկացի ծաղիկներ պատկերազարդող։
Բարբարա Փայքը ծնվել է 1933 թվականին Յոհաննեսբուրգում, արդյունաբերական քիմիկոս Բարենդ Էլզասի և Կլարա 'Քլեր' Քինդինգերի ընտանիքում։ Սովորել է Փարքթաունի աղջիկների ավագ դպրոցում[1], որն ավարտել է 1949 թվականին։ 1952 թվականին Ուիտուոտերստրանդի համալսարանից ստացել է բուսաբանության և կենդանաբանության բակալավրի աստիճան, այնուհետև կրթությունը շարունակել է Յոհաննեսբուրգի Կրթական քոլեջում։ 1953- 1955 թվականներին Ուիտուոտերստրանդի համալսարանի վիրաբուժության և բժշկության բաժնում եղել է կենսաքիմիկոս և բժշկական պատկերազարդող, 1956 թվականին Յոհաննեսբուրգի ջրային հետազոտությունների բաժնում եղել է կենսաքիմիկոս, այնուհետև կրկին վերադարձել է Ուիտուոտերստրանդի համալսարան, 1957-1985 թվականներին եղել է բուսաբանության բաժնի նկարազարդող։ 1985 թվականին եղել է Պրետորիայի երկրաբանական ուսումնասիրությունների թանգարանի նկարիչ[փա՞ստ]:
Ամուսնացել է Մերիլ Էնդրյու Փայքի հետ և ունեցել են երկու որդի՝ Էնդրյու Ջոն Փայք (ծնվ.՝ 1958 թվական) և Լինդեն Փայք (ծնվ.՝ 1961 թվական)։ Բարբարա Փայքն ապրում է Յոհաննեսբուրգի Փարքվուդ շրջանում։
1945 թվականին արժանացել է առաջին մրցանակին՝ մասնակցելով «մինչև 12 տարեկան նկարազարդողների» մրցույթին։ 2000 թվականին և 2004 թվականին Կիրստենբոշ ազգային բուսաբանական այգու կողմից արժանացել է արծաթե, 2002 թվականին և 2006 թվականին՝ ոսկե մեդալների։
Her artwork has appeared in:
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարբարա Փայք» հոդվածին։ |