Բարբարա Քլեմ գերմ.՝ Barbara Klemm | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 27, 1939[1][2][3][…] (84 տարեկան) |
Ծննդավայր | Մյունստեր, Պրուսիա[4] |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Մասնագիտություն | լուսանկարիչ և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | Darmstadt University of Applied Sciences? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Բեռլինի գեղարվեստի ակադեմիա |
Barbara Klemm Վիքիպահեստում |
Բարբարա Քլեմ (գերմ.՝ Barbara Klemm,դեկտեմբերի 27, 1939[1][2][3][…], Մյունստեր, Պրուսիա[4]), գերմանացի ֆոտոլրագրող։ Շուրջ 45 տարի աշխատել է Frankfurter Allgemeine Zeitungթերթում[5]։ Լուսաբանել է գերմանական պատմության կարևորագույն իրադարձություններից շատերը[6], արժանացել է մրցանակների, այդ թվում՝ Արժանիքների շքանշանի, եղել Բեռլինի գեղարվեստի ակադեմիայի անդամ։ Բարբարա Քլեմը ներառվել է Լեյկա փառքի ծառուղում որպես «լրագրողական լուսանկարչության շարժիչ ուժ» և որպես «օրինակելի լուսանկարիչ»[7]։
Բարբարա Քլեմը ծնվել է Մյունստերում, մեծացել է Կարլսրուեում[8]։ Հայրը՝ Ֆրից Քլեմը, եղել է նկարիչ և Կարլսրուե գեղարվեստի պետական ակադեմիայի պրոֆեսոր։
1959 թվականին տեղափոխվել է Ֆրանկֆուրտ և մինչև 2004 թվական աշխատել Frankfurter Allgemeine Zeitung-ում։ Որպես ֆոտոլրագրող լուսանկարել է իրադարձությունները, ներառյալ Ֆրանկֆուրտի 1969 թվականի ուսանողական խռովությունները, 1983 թվականին Հայնրիխ Բյոլի միջուկային զենքի դեմ բողոքները, 1969 թվականին հեղափոխության տասներորդ տարեդարձի առթիվ Կուբայում տեղի ունեցած տոնակատարությունները, 1975 թվականի ապրիլի 25-ին Պորտուգալիայում կայացած առաջին ժողովրդավարական ընտրությունները և 1989 թվականին Բեռլինի պատի անկումը[5]։
Լուսանկարել է բազմաթիվ հայտնի մարդկանց, այդ թվում` Միք Ջագերին, Թոմ Ուեյթսին, Կլաուդիո Աբադոյին, Սայմոն Ռեթլին, Դյորդ Լիգետիին, Էնդի Ուորհոլին և Ռայներ Վերներ Ֆասբինդերին[6]։ Նրա հայտնի լուսանկարներից է 1979 թվականին արված նկարը, որտեղ խորհրդային առաջնորդ Լեոնիդ Բրեժնևը համբուրում է Արևելյան Գերմանիայի առաջնորդ Էրիխ Հոնեկերին[5]։ Գործունեության ընթացքում հետևողականորեն օգտագործում է սև և սպիտակ անալոգային (ֆիլմ) լուսանկարչություն, որը բնորոշ է առանձին լուսանկարներին, այլ ոչ թե շարքի[8]։
Բեռլինի գեղարվեստի ակադեմիայի անդամ[9], Դարմշտադտի կիրառական գիտությունների համալսարանի պատվավոր պրոֆեսոր։ 1989 թվականին արժանացել է Էրիխ Զալոմոնի անվան մրցանակի, 2010 թվականին՝ Արժանիքների շքանշանի և 2012 թվականին՝ Լեյկա փառքի ծառուղու մրցանակի։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարբարա Քլեմ» հոդվածին։ |
|