Ֆերեյրան ծնվել է Նյու ՅորքիՔուինս թաղամասում։ Հետագայում տեղափոխվել է Նյու Ջերսիի Մէյվուդ քաղաքը[10]։ Նա հաճախում էր Հակենսաքի ավագ դպրոցը[11]։ Բարբարան ունի բրազիլիական արմատներ։ Նրան դաստիարակել են նրա մայրը, մորաքույրն ու տատիկը[12]։ Բարբարայի մայրն աշխատում է որպես շեֆ խոհարար[13]։
Ֆերեյրան սկսել է իր կարիերան դեռ դեռահաս տարիքում, ուղարկելով իր նկարները American Apparel-ի բաց կաստինգին[14][15]։ Դրանից հետո նա մոդել է աշխատել Aerie, Ադիդաս[16], Asos[17], Forever 21[18], H&M[19], Missguided ու Target[20] հանրահայտ բրենդների համար։ 2016 թվականին Aerie-ի համար նկարահանված Ֆերեյրայի հետ հարցազրույցից նկարներն ու տեսահոլովակները լայնորեն տարածվել են համացանցում[21][22]։ Ավելի ուշ նույն թվականին Time-ը ներառել է Բարբարա Ֆերեյրային իր «30 ամենաազդեցիկ դեռահասներ» ցուցակը[23]։
Ֆերեյրան նկարահանվեց «Ճիշտ պահելաձև» 10 սերիանոց հեռուստասերալում, որն էթիկետի մասին էր։ Այդ դերի համար նա հաղթել է Webby «Համացանցային լավագույն անձնավորություն» պարգևը[25]։ Նա նաև նկարահանվել է Teen Vogue-ի Body Party համացանցային սերիաներում, որոնք բոդի պոզիտիվի մասին էր[26]։
Դրանից բացի, Ֆերեյրան կատարել է Էլլայի դերը HBO-ի «Ամուսնալուծություն» հեռուստասերիալում, ինչպես նաև եղել է Էյֆորիա հեռուստասերիալի աստղերի շարքում, կատարելով բարձր դասարանների աշակերտուհի Քեթ Հերնանդեզի դերը։
↑Levine, Cecilia (2016 թ․ նոյեմբերի 27). «Look For Hackensack Model In Holiday Target Ad». Hackensack Daily Voice. New Jersey. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին. «The face of a Hackensack High School graduate has been circulating in a Target ad this holiday season. Barbie Ferreira's big break came last year in curve campaign for Aerie and Target, and has been focusing on promoting body positivity.»
↑«33 plus-size models you should follow on Instagram». Insider. Վերցված է 2018 թ․ հուլիսի 27-ին. «Barbie Ferreira (@barbienox), 20, has been seen modeling clothing for brands such as ASOS, Missguided, and American Eagle's Aerie.»