Բարբիտուրատներով գերդոզավորում, թունավորում, բարբիտուրատների մեծ դեղաչափեր կիրառելու պատճառով[1]։ Ախտանշանները սովորաբար ներառում են մտածելու դժվարություններ, շարժումների վատ կոորդինացիա, գիտակցության մթագնում և շնչառական ճիգերի թուլացում (շնչառության ճնշում)[2]։ Գերդոզավորման բարդությունները կարող են ներառել ոչ կարդիոգեն թոքային այտուց[3]։ Մահը սովորաբար վրա է հասնում շնչառության ճնշման պատճառով[4]։
Բարբիտուրատներով գերդոզավորում կարող է տեղի ունենալ պատահական կերպով կամ մտածված, նպատակ ունենալով մահ պատճառել[4]։ Բարբիտուրատների տոքսիկ էֆեկտները ադիտիվ են (գումարային) ալկոոլի և բենզոդիազեպինների էֆեկտներին[4]։ Մահացու դոզայի չափը կախված է անձի տանելիությունից և դեղի կիրառման ճանապարհից[4]։ Բարբիտուրատները իրենց ազդեցությունը թողնում են ԳԱԿԹնեյրոտրանսմիտերի միջոցով[3]։ Բարբիտուրատների կիրառման փաստը կարելի է ստուգել արյունը և մեզը ստուգելով[5]։
Բուժումը ներառում է անձի շնչառության և արյան ճնշան պահպանությունը[3][6]։ Չնայած սպեցիֆիկ հակաթույն գոյություն չունի, ակտիվացրած ածուխը կարող է օգտակար լինել[6][7]։ Հնարավոր է ակտիվացրած ածխի բազմաթիվ դեղաչափերի անհրաժեշտությունը[8]։ Կարող է քննարկվել նաև հեմոդիալիզի հնարավորթյունը[7]։ Մեզի հիմնայնացումը էֆեկտիվ չէ[7]։ Չնայած նախկինում տարածվածությանը, բարբիտուրատներն այժմ հազվադեպ են թունավորման պատճառ դառնում[8]։
Բարբիտուրատները երկարացնում են ԳԱԿԹA ընկալիչների քլորային անցուղիների բաց լինելու ժամանակը, դրանով իսկ մեծացնելով ԳԱԿԹ էֆեկտիվությունը։ Ի հակադրում սրա, բենզոդիազեպինները մեծացնում են քլորային անցուղիների բացման հաճախությունը, մեծացնելով ԳԱԿԹ-ի ազդման ուժը[9]։
Բարբիտուրատների չարաշահման բուժումը հիմնականում աջակցող է։ Աջակցության աստիճանը կախված է հիվանդի ախտանշաններից։ Եթե հիվանդը քնկոտ, բայց արթուն է և կարող է կուլ տալ և շնչել առանց դժվարությունների, բուժումը կարող է լինել հասարակ դիտարկումը (ինտենսիվ մոնիտորինգ)։ Եթե հիվանդը չի շնչում, այն կարող է ներառել մեխանիկական օդափոխությունը՝ մինչև դեղի օրգանիզմից դուրս բերումը։
↑ 3,03,13,2Marx, John A. Marx (2014). «165». Rosen's emergency medicine : concepts and clinical practice (8th ed.). Philadelphia, PA: Elsevier/Saunders. էջեր Sedative Hypnotics. ISBN978-1455706051.