Բարբրո Վեստերհոլմ | |
Կուսակցություն՝ | Լիբերալ ժողովրդական կուսակցություն |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, բժիշկ և հետազոտող |
Ծննդյան օր | հունիսի 16, 1933[1] |
Ծննդավայր | Ստոկհոլմ, Շվեդիա[1] |
Վախճանի օր | մարտի 13, 2023[2] (89 տարեկան) |
Վախճանի վայր | Ստոկհոլմ, Շվեդիա |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Պարգևներ | |
Բարբրո Վեստերհոլմ (շվեդ.՝ Barbro Westerholm, հունիսի 16, 1933[1], Ստոկհոլմ, Շվեդիա[1] - մարտի 13, 2023[2], Ստոկհոլմ, Շվեդիա), շվեդ քաղաքական գործիչ, Լիբերալների կուսակցության անդամ։ Ստոկհոլմյան շրջանի շվեդական Ռիքսդագի անդամ (1988-1999 թվականներ, 2006 թվականից)։ 2020 թվականի դրությամբ Ռիքսդագի ամենատարեց անդամն է։
Բարբրո Վեստերհոլմը ծնվել է 1933 թվականի հունիսի 16-ին Ստոկհոլմում, ապահովագրության վիճակագիր Հելգե Լագերհենի և նրա կնոջ` Հերնհիլդի (ծննդյամբ Վերներ) ընտանիքում[3]։
1959 թվականին ստացել է բժշկության լիցենզիատի գիտական աստիճան։ 1965 թվականին պաշտպանել է դոկտորական դիսերտացիան Կարոլինյան ինստիտուտում։ 1960-ականների կեսերից ակտիվ գործունեություն է ծավալել դեղագործական հսկողության ոլորտում՝ դառնալով Շվեդիայի դեղագործական հսկողության առաջամարտիկներից մեկը։ Նա նաև մասնակցել է ԱՀԿ թմրանյութերի բառարանի կազմմանը, մասնակցել է ԱՀԿ դեղամիջոցների մոնիտորինգի միջազգային ծրագրին[4]։
1979-1985 թվականներին զբաղեցրել է Առողջապահության և սոցիալական ապահովության ազգային խորհրդի գլխավոր տնօրենի պաշտոնը։ 1979 թվականին Վեստերհոլմի նախաձեռնությամբ խորհուրդը հոմոսեքսուալությունը հանել է հոգեկան հիվանդությունների ցուցակից[5]։
1998 թվականին ընտրվել է Ռիքսդագի անդամ և վերընտրվել 1991, 1994 և 1998 թվականներին։ 1999 թվականին կամավոր հեռացել է պատգամավորությունից, որից հետո մինչև 2005 թվականը զբաղեցրել է Շվեդիայի կենսաթոշակառուների ասոցիացիայի նախագահի պաշտոնը։ Ռիքսդագի անդամ կրկին ընտրվել է 2006 թվականին և վերընտրվել 2010, 2014 և 2018 թվականներին։ Ներկայումս Շվեդիայի խորհրդարանի ամենատարեց անդամն է։ Ռիքսդագում ակտիվորեն պաշտպանում է տղամարդկանց և կանանց հավասարությունը։ Դեմ է համասեռամոլների նկատմամբ խտրականությանը, մասնավորապես նա միասեռ ամուսնությունների ճանաչման վերաբերյալ օրենսդրական մի շարք նախաձեռնությունների հեղինակ է։
1959 թվականին Բարբրո Լագերհենն ամուսնացել է ֆինն-շվեդ Պիտեր Վեստերհոլմի հետ, որը նույնպես բժիշկ է եղել։ Նրանք ունեցել են չորս երեխա, որոնցից ամենահայտնին բլոգեր և լրագրող Յոհան Վեստերհոլմն է։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարբրո Վեստերհոլմ» հոդվածին։ |
|