Բարդուղիմեոս Քուբինսի 500 գլխարկները անգլ.՝ The 500 Hats of Bartholomew Cubbins | |
---|---|
Տեսակ | գրավոր աշխատություն և գրական ստեղծագործություն |
Ժանր | մանկական գրականություն և գրական անհեթեթություն |
Հեղինակ | Թեոդոր Սուս Գեյսել |
Երկիր | ԱՄՆ |
Բնագիր լեզու | անգլերեն |
Կերպարներ | Bartholomew Cubbins? |
Նկարազարդող | Թեոդոր Սուս Գեյսել |
Հրատարակչություն | Vanguard Press? |
Հրատարակվել է | սեպտեմբերի 1, 1938 |
Նախորդ | And to Think That I Saw It on Mulberry Street? |
Հաջորդ | The King's Stilts? |
Բարդուղիմեոս Քաբինսի 500 գլխարկները (անգլ.՝ The 500 Hats of Bartholomew Cubbins), մանկական գիրք, որը գրել և նկարազարդել է Թեոդոր Գեյսելը, Դոկտոր Սուս գրչանունով և հրատարակվել է Vanguard Press հրատարակչության կողմից 1938 թվականին։ Ի տարբերություն Գեյսելի գրքերի մեծամասնության, այն արձակ է, այլ ոչ թե հանգավոր և չափածո։ Գեյսելը, ով գլխարկների հավաքորդ էր, պատմության գաղափարը հղացել է Նյու Յորքից Նյու Անգլիա գնացքում ճամփորդելիս, երբ նստած էր գլխարկով մի գործարարի հետևում. ուղևորն այնքան պաշտոնական ու ձևական էր, որ Գեյսելը պարապությունից մտածեց, թե ինչ կլինի, եթե վերցնի տղամարդու գլխարկը և այն պատուհանից դուրս նետի։ Գեյսելը եզրակացրեց, որ տղամարդն այնքան «խիստ» էր, որ պարզապես նորը կաճեցնի[1]։
Բարդուղիմեոսի և Դերվին թագավորի կերպարները վերամարմնավորվել են մեկ տասնամյակ անց Դոկտոր Սուսի Բարդուղիմեոս և Օոբլեք գրքում։
Գործողությունները տեղի են ունենում ֆեոդալական ժամանակներում, Դիդդի թագավորությունում։ Մի երիտասարդ գյուղացի՝ Բարդուղիմեոս Քաբինսը, ապրում է թագավորության ծայրամասում իր ընտանիքի հետ։ Նա կրում է հասարակ կարմիր գլխարկ՝ մեկ սպիտակ փետուրով, որը փոխանցվել է ընտանիքին սերունդների ընթացքում։ Մի օր Բարդուղիմեոսին ուղարկում են քաղաք` հատապտուղներ վաճառելու, երբ նա հանդիպում է ձիով փողոցն անցնող Դերվին թագավորին։ Ըստ օրենքի՝ ենթադրվում է, որ մարդը պետք է հանի իր գլխարկը, երբ թագավորն անցնի կողքով, բայց Բարդուղիմեոսը, ըստ երևույթին, չի հետևում կանոններին, չնայած ձեռքին գլխարկ ունի, և նրան հրամայվում է հանել գլխարկը։ Բարդուղիմեոսն այդպես է վարվում, բայց խորհրդավոր կերպով հայտնվում է մեկ այլ գլխարկ. երբ նա փորձում է հեռացնել այս մեկը, հայտնվում է մեկ ուրիշը։ Անհայտ պատճառներով, երբ Բարդուղիմեոսը հանում է մի գլխարկ, ամեն անգամ նրա գլխին հայտնվում է մեկ ուրիշը։
Երիտասարդ տղային տանում են ամրոց, որտեղ բազմաթիվ մարդիկ փորձում են գլխարկը հանել Բարդուղիմեոսի գլխից, բայց բոլոր փորձերն ավարտվում են անհաջողությամբ։ Թագավորական գլխարկագործը սարսափահար փախչում է, թագավորի երիտասարդ եղբորորդին չի կարողանում նետերով պոկել գլխարկները, մեծ աղեղնավորը նույնպես ձախողվում է իր երկար աղեղով, և Կախարդը փորձում է անիծել գլխարկը, բայց պնդում է, որ իրենց կախարդանքը կաշխատի միայն «Տասը կարճ տարիներ». Թագավորը, վրդովված բոլոր փորձերից, ուղարկում է Բարդուղիմեոսին մահապատժի ենթարկելու, բայց ևս մեկ անգամ օրենքները խանգարում են, քանի որ մարդը չի կարող մահապատժի ենթարկվել Դահիճի կողմից՝ գլխարկը գլխին։
Թագավորի զարմիկը որպես պատիժ առաջարկում է Բարդուղիմեոսին նետել ամենաբարձր աշտարակից։ Թագավորը, թեև մասամբ վրդովված է այդ գաղափարից, համաձայնում է։ Բարդուղիմեոսը սկսում է արագ հրել գլխարկները, աշտարակ բարձրանալու ընթացքում։ Գլխարկների առաջանալը շարունակվում է, և դրանք սկսում են առաջանալ ավելի ու ավելլի շքեղ և գեղեցիկ մեջ 451-րդ գլխարկը։ 451-րդ գլխարկն ունի երկու փետուր, մինչդեռ 452-րդ գլխարկը երեք փետուր ունի, իսկ 453-րդ գլխարկը երեք փետուր և փոքրիկ գոհար և այլն։ Վերջիվերջո, 500-րդ գլխարկն առաջանում է որպես ամենամեծը, որը պատված է հսկայական գոհարներով, հազվագյուտ թռչունների փետուրներով և ոսկեզօծ է, թեև Բարդուղիմեոսը, թվում է, անտեղյակ է այդ փաստին։
Թագավորը ապշած է 500-րդ գլխարկի գեղեցկությունից, բայց եղբորորդին այն տեսնելով` ավելի է բորբոքվում, քան նախկինում։ Նա փորձում է Բարդուղիմեոսին հրել աշտարակից՝ հակառակ թագավորի ցանկությանը։ Բայց թագավորը փրկում է Բարդուղիմեոսի կյանքը և ծեծելով պատժում եղբորորդուն։ Դերվին թագավորը հետաձգում է վճիռը` Բարդուղիմեոսից խնդրելով բոլոր 500 գլխարկները՝ 500 ոսկե մետաղադրամի դիմաց։ Բարդուղիմեոսը համաձայնում է և ուղարկվում տուն՝ ստանալով իր հսկայական պարգևը, մինչդեռ թագավորը բոլոր գլխարկները պահում է հսկայական սնդուկի մեջ՝ տարիներ շարունակ հիանալու համար։
Պատմությունն ավարտվում է նրանով, որ պատմողը խոստովանում է, որ ոչ ոք չգիտի կամ երբևէ չի իմացել, թե ինչն է այս տարօրինակ իրադարձության պատճառը, բայց ավելի քան հավանական է, որ այն երբեք չի կրկնվի։
Գիրքը դրական արձագանքներ է ստացել քննադատների կողմից։ The New York Times թերթի գրախոսը գիրքն անվանել է «հիասքանչ ծաղրածություն, որը պահում է անսպասելիությունը և զարմանքը մինչև վերջ»[2]։ Booklist-ը, որը քննադատել էր Գեյսելի նախորդ` «Եվ կարծել, որ ես տեսա այն Մալբերի փողոցում» գիրքը, որը պարունակում էր մեծաքանակ նյութ միայն մեկ կոմիքսի համար, գովաբանել է «500 գլխարկը» որպես «նոր գաղափար, որը վերածվել է ամբողջական հեքիաթի, ոչ այնքան երկար, ոչ շատ կարճ, այլ իսկը չափին։ Կիրակնօրյա հավելվածների և Գրիմ եղբայրների արանքում ինչ-որ տեղ, դոկտոր Սուսը պատրաստել է պատկերագիրք, որը համատեղում է երկուսի առանձնահատկությունները»[2]։
Ալեքսանդր Լեյնգը, ով աշխատել էր Գեյզելի հետ Dartmouth Jack-O-Lantern հումորային ամսագրի վրա, Dartmouth Alumni Magazine-ում գրքի իր գրախոսության մեջ գրել է. «Նրա մի քանի այլ զբաղմունքները, որքան էլ որ խելահեղորեն հետաքրքրաշարժ են, կարող են լինել միայն նախերգանքը նրա իրական կոչման բացահայտման համար։ Այն, որ նա հազվագյուտ և խելահեղ հանճար է, հայտնի է եղել նրա վաղ ուսանողական դժվարությունների շրջանից։ Այժմ պարզ է դառնում, որ իրենն է երեխաների կողմից սիրված տրամաբանական, երջանիկ խելահեղությունը։ Ես չեմ տեսնում, թե ինչն է խանգարում նրան դառնալ մեր ժամանակների Գրիմը»[2]։
|