' անգլ.՝ Good News from the Vatican | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | գիտական ֆանտաստիկա |
Ձև | պատմվածք |
Հեղինակ | Robert Silverberg? |
Բնագիր լեզու | անգլերեն |
Հրատարակվել է | 1971 |
«Բարի լուրեր Վատիկանից» (անգլ.՝ Good News from the Vatican), ամերիկացի գրող Ռոբերտ Սիլվերբերգի ֆանտաստիկ պատմվածքը։ Գրվել է 1971 թվականին։ 1972 թվականին դարձել է «Նեբյուլա-1971» մրցանակի դափնեկիր՝ որպես տարվա լավագույն ֆանտաստիկ պատմվածք[1]։ 1989 թվականին Ալեքսանդր Կորժենևսկին այն թարգմանել է ռուսերեն։
Վատիկանում սպասվում է նոր Հռոմի Պապի ընտրություն։ Կոնկլավը ձգվում է բավականին երկար և ոչ մի կերպ չի կարողանում գալ այն որոշման, թե ով պիտի զբաղեցնի Պապի գահը։ Անսպասելիորեն ի հայտ է գալիս ռոբոտի թեկնածությունը։ Ամբողջ աշխարհը ապասումից քարանում է․ կարո՞ղ է արդյոք հռոմեական֊կաթոլիկ եկեղեցին գլխավորել մեխանիկական արարածը։ Արդյունքում, Հռոմի Պապ են ընտրում հենց ռոբոտին, որը, դուրս գալով իրեն սպասող բազմության առջև, օրհնում է բոլորին և բարձրանում երկինք, մինչև վերջնականապես անհետանում է ամպերի մեջ[2]։
Պատմությունն առաջին անգամ հրատարակվել է 1971 թվականին՝ Թերի Քարի անթոլոգիայում («Universe 1»)։ Հաջորդ տարի հրատարակվում է ևս երկու՝ Լեսթեր դել Ռեյի «Best Science Fiction Stories of the Year» և Լլոյդ Բեգլա կրտսերի «Nebula Award Stories 7» ժողովածուներում[3]։
Համաձայն «Գիտական ֆանտաստիկայի հանրագիտարանի»` պատմվածքը նվիրված է «ռոբոտի ինտեգրմանը մարդկային կրոնական մշակույթին»[4]։ Պոլ Բրայանսը նշում է, որ դեռ առաջին պարբերությունից երևում է պատմության երգիծական կազմը, որտեղ մրցակից կարդինալների անունները իտալերենով «սրբիչ» և «արտիճուկ» բառերն են[5]։ Մալքոլմ Էդվարդսը այս պատմությունը դասում է 1970-ական թվականների սկզբին հրատարակված պատմությունների խմբին, որոնք ավելի փորձագիտական էին, քան ավելի լայնածավա;ժլ ստեղծագործությունները։ Պատմվածքն ունի այնպիսի մեթոդների ազդեցություն, ինչպիսիք օգտագործում էին Դոնալդ Բարտմելը և Ռոբերտ Կուվերը։ Այդ պատմվածքներում Սիլվերգը հեգնում է գիտական ֆանտաստիկայի ավանդական թեմաները[6]։