Բարրի Մաբբոտ | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | rower |
Երկիր՝ | Նոր Զելանդիա |
Ծննդյան ամսաթիվ՝ | նոյեմբերի 19, 1960[1][2] (63 տարեկան) |
Ծննդավայր՝ | Carterton, Վելինգթոն, Նոր Զելանդիա |
Հասակ՝ | 195 սանտիմետր |
Քաշ՝ | 90 կիլոգրամ |
Բարրի Մաբբոտ (անգլ.՝ James Barrie Mabbott, նոյեմբերի 19, 1960[1][2], Carterton, Վելինգթոն, Նոր Զելանդիա), նորզելանդացի թիավար, ով 1980-ականներին հանդես է եկել Նոր Զելանդիայի ակադեմիական թիավարության հավաքականի կազմում։ Լոս Անջելեսում կայացած ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է, աշխարհի չեմպիոն, Համերաշխության խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, ազգային նշանակության բազմաթիվ ռեգատաների հաղթող և մեդալակիր։ Հայտնի է նաև որպես սպորտային գործիչ։
Բարրի Մաբբոտը ծնվել է 1960 թվականի նոյեմբերի 19-ին, Նոր Զելանդիայի Կարտերտոն քաղաքում։
Ադակեմիական թիավարությամբ սկսել է զբաղվել, երբ սովորում էր Westlake Boys High School ավագ դպրոցում (Օքլենդ), իսկ այնուհետև մարզվել է North Shore Rowing Club ակումբում։
Դիտարկվել է որպես 1980 թվականին Մոսկվայում կայացած Ամառային օլիմպիական խաղերի մասնակցության թեկնածու, որտեղ նա պետք է մասնակցեր երկբերան թիավարման քառյակների ծրագրին, սակայն Նոր Զելանդիան, արևմտյան մի շարք այլ երկրների հետ միասին, քաղաքական պատճառներով բոյկոտել է խաղերը։
1982 թվականին Մաբբոտը դարձել է նորզելանդական ազգային հավաքականի անդամ` որպես միայկան թիավար և մասնակցել է Լյուցերնի համաշխարհային մրցույթին` այստեղ որակավորվելով միայն B եզրափակչում և մրցույթի արդյունքներով զբաղեցնելով 11-րդ տեղը։
1983 թվականին մասնակցել է Դույսբուրգի աշխարհի առաջնությանը, որտեղ երկբերան թիավարման ությնակի մրցույթում շահել է ոսկե մեդալ։
Մի շարք հաջող ելույթների շնորհիվ իրավունք է ստացել երկիրը ներկայացնել Լոս Անջելեսում կայացած 1984 թվականի Օլիմպիական խաղերում։ Չորստեղանի խմբի կազմում, որի մեջ էին նաև թիավարողներ Քևին Լոտոնը, Դոն Սայմոնը, Ռոս Թոնգը և ղեկավար Բրետ Հոլիստերը, նա եզրափակիչ փուլում գրավել է երրորդ տեղը` զիջելով Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի թիմերին` այդպիսով նվաճելով օլիմպիական բրոնզե մեդալ[3][4]։
Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերից հետո Մաբբոտը որոշ ժամանակ մնացել է Նոր Զելանդիայի ակադեմիական թիավարության հավաքականի հետ և շարունակել է մասնակցել միջազգային խոշորագույն ռեգատաների։ Այսպիսով, 1986 թվականին նա ելույթ է ունեցել Էդինբուրգի Համերաշխության խաղերում, որտեղ դարձել է արծաթե մեդալակիր երկբերան թիավարման զույգերի և բրոնզե մեդալակիր` ութնյակների մրցույթում։ Նաև այս մրցաշրջանում նա մասնակցել է Նոթինգհեմում կայացած աշխարհի առաջնությանը, սակայն այստեղ չի կարողացել հայտնվել մրցանակակիրների շարքում` ութնյակի մեջ հայտնվելով յոթերորդ տեղում[5]։
Ավելի ուշ նա սկսել է աշխատել շինարարական բիզնեսում։ Իրեն դրսևորել է նաև որպես մարզական գործիչ` լինելով Նոր Զելանդիայի Թիավարման ֆեդերացիայի հանձնակատարը[6]։
|