Բեդիայի վանք վրաց.՝ ბედიის მონასტერი | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | մայր տաճար և վանք |
Երկիր | Կաղապար:Դրոշավորում/Վրաստան, Աբխազիայի Հանրապետություն |
Տեղագրություն | Bedia? |
Դավանանք | ուղղափառություն |
Հիմնական ամսաթվերը | 10-րդ դար |
Ժառանգության կարգավիճակ | Վրաստանի ազգային նշանակության մշակութային հուշարձաններ |
Հիմնադիր | Բագրատ III |
Հիմնադրված | 10-րդ դար |
Bedia Cathedral Վիքիպահեստում |
Բեդիայի վանք (վրաց.՝ ბედიის მონასტერი), միջնադարյան ուղղափառ վանք Աբխազիայում։ Գտնվում է Թքուարչալի շրջանի Ագուբեդիա գյուղում։ Տաճարը փաստացի գտնվում է Աբխազ ուղղափառ եկեղեցու վերահսկման տակ, սակայն պաշտոնապես այն մնում է Վրաց ուղղափառ եկեղեցու օրենսդրության ներքո։
Բեդիայի վանքը կառուցել է 10-րդ դարում Աբխազիայի թագավոր Բագրատ Բ-ն (ով հետագայում դառնում է Վրաստանի թագավոր Բագրատ Գ անվան տակ) Սուրբ Աստվածամոր Բլախերնյան սրբապատկերի պատվին։ Տաճարում է գտնվում է Բագրատի գերեզմանատունը։ 13--րդ դարում Բեդիայի տաճարը վերանորոգվել է, նորից են կառուցվել գմբեթը և ճակատը։ Ճարտարապետական առումով տաճարը կարելի է անվանել գմբեթավոր։ Պատերը կատարված են սրբատաշ քարից։ 16--րդ դարից սկսած մինչև 19-րդ դարը այստեղ որևէ եկեղեցական արարողություններ չեն անցկացվել[1]։
Այժմ Բեդիայի տաճարում վերականգնողական աշխատանքներ են ընթանում, որոնց վրացական կողմը «վանդալություն» է անվանում։ Վրաց ուղղափառ եկեղեցին նաև նշում է, որ վերանորոգման ընթացքում ներկածածկ են անում տաճարի պատերին թողած վրացական որմնանկարները, փոխվում է վանքի ընքհանուր տեսքը։ Բացի այդ, Վրաստանի ԱԳՆ-ն կոչ է արել ՅՈւՆԵՍԿՕ-ին խոչընդոտել է Աբխազիայի տարածքում վրացական պատմական և մշակութային հուշարյանների նպատակամետ ոչնչացմանը[2]։