Բեթ Հենլի | |
---|---|
Ծնվել է | մայիսի 8, 1952[1][2][3] (72 տարեկան) |
Ծննդավայր | Ջեքսոն |
Կրթություն | Հարավային մեթոդիստական համալսարան, Ուրբանա-Շամպեյնի Իլինոյսի համալսարան և Murrah High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասանուհի, դրամատուրգ և գրող |
Աշխատավայր | Ուրբանա-Շամպեյնի Իլինոյսի համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | |
Բեթ Հենլի (անգլ.՝ Elizabeth Becker Henley, մայիսի 8, 1952[1][2][3], Ջեքսոն), ամերիկացի դերասանուհի, դրամատուրգ և սցենարիստ։
Էլիզաբեթ Հենլին ծնվել է 1952 թվականի մայիսի 8-ին, Միսսիսիպի նահանգի Ջեքսոն քաղաքում։ Նրա ծնողներն էին իրավաբան Չարլի Բոյսը և դերասանուհի Էլիզաբեթ Ժոզեֆին Հենլին։ Հենլին հաճախել է Ջեքսոնի Մուրրահ ավագ դպրոց, որտեղ եղել է դերասանական խմբի անդամ[5]։ Քոլեջում ուսանելու տարիներին Հենլին ավարտել է իր առաջին մեկ գործողությամբ` «Ես կապույտ եմ» պիեսը։ 1974 թվականին բակալավրի աստիճանով ավարտել է Մեթոդաբանության հարավային համալսարանը[6]։ 1975-1976 թվականներին դրամատուրգիա է դասավանդել Իլինոիսի համալսարանում և Դալլասի փոքրամասնությունների խաղացանկային թատրոնում[5]։
1976 թվականին Հենլին տեղափոխվել է Լոս Անջելես և սկսել է աշխատել իր «Սրտի հանցագործություններ» դրամայի վրա[5]։
Երկար տարիներ հանդիպել է դերասան, գրող և ռեժիսոր Ստեֆան Տոբոլովսկու հետ, ում հանդիպել է դեռ ուսանող տարիներին։ Նրանց հարաբերություններն ավարտվել են 1988 թվականին[7]։
Բեթ Հենլին 1981 թվականին պարգևատրվել է Պուլիցերյան մրցանակով` «Սրտի հանցագործությունները» լավագույն դրամատիկական պիեսի համար։ Այդ պիեսը առաջադրվել է նաև Թոնի մրցանակի։
Բեթ Հենլիի` «Սրտի հանցագործությունները» ֆիլմի համար գրված սցենարն առաջադրվել է է «Օսկար» մրցանակ` Լավագույն ադապտացված սցենար անվանակարգում։
2009 թվականին Բեթ Հենլիի «Սրտի հանցագործությունները» պիեսը «Սրտի գաղնիքները» անվանումով բեմադրել է ռեժիսոր Սերգեյ Ստեբյուկը` Սարատովի ակադեմիական թատրոնի բեմում[8]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեթ Հենլի» հոդվածին։ |
|