Բեթիոլա Հելոիս Ֆորթսոն Bettiola Heloise Fortson | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1890 թվականի դեկտեմբերի 29 |
Ծննդավայր | Հոփքինսվիլ, Կենտուկի |
Մահացել է | 1917 թվականի ապրիլի 13 |
Մահվան վայր | Չիկագո |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծուհի և սուֆրաժիստ |
Բեթիոլա Հելոիս Ֆորթսոն (դեկտեմբերի 29, 1890, Hopkinsville, Կենտուկի, ԱՄՆ - ապրիլի 13, 1917, Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ), աֆրոամերիկացի բանաստեղծ, էսսեիստ, ակտիվիստ և սուֆրաժիստ։ Ֆորթսոնը առաջին աֆրոամերիկացիներից մեկն էր միջին արևմտյան ԱՄՆ–ում, ով գիրք է գրել և հրատարակել[1]։
Բեթիոլա Հելոիս Ֆորթսոնը ծնվել է 1890 թվականի դեկտեմբերի 29–ին Կենտուկի նահանգի Հոփքինսվիլ քաղաքում՝ Մատի Առնոլդի և Ջեյմս Ֆորթսոնի ընտանիքում[2]։ 12 տարեկան հասակում տեղափոխվել է Չիկագո՝ մորաքրոջ մոտ ապրելու, բայց պարբերաբար տեղափոխվում է Ինդիանա նահանգի Էվանսվիլ քաղաք՝ մոր հետ ապրելու, երբ մորաքույրը ճանապարհորդում էր։ 1910 թվականին ավարտել է Ինդիանա նահանգի Էվանսվիլ քաղաքի Քլարկ Սթրիթ ավագ դպրոցը, որն ավարտելուց հետո վերադարձել է Չիկագո։
Ֆորթսոնը եղել է Չիկագոյի համալսարանական հասարակության համահիմնադիր և նախագահ, որը կանանց ակումբ էր (անդամների թվում էին նաև տղամարդիկ), և խթանում էր գրական ուսումնասիրություններ և առաջնային ուշադրություն էր դարձնում աֆրոամերիկացիների շրջանում «գեղարվեստական և մտավոր զարգացմանը»[2]։ «Ալֆա ընտրության իրավունք» ակումբի՝ առաջին սևամորթ կանանց ընտրական իրավունքի ասոցիացիայի ակտիվ անդամ և երկրորդ փոխնախագահ էր[1]։ Երկու տարի կազմակերպիչ է եղել «Կանանց ակումբների քաղաքային ֆեդերացիա»–ում[1]։
Նա 1915 թվականին Ջուլիուս Ֆ. Թեյլորի հրատարակած «Հոգեկան մարգարիտներ. Ինքնատիպ բանաստեղծություններ և ակնարկներ» գրքի հեղինակն էր[2][3]։ Իր գրքի տպագրության համար գումար հայթայթելու համար, առաջարկել են իր բանաստեղծությունները տպագրել Չիկագոյի աֆրոամերիկյան շաբաթաթերթում՝ «The Broad Ax»[2]։ Այդ տարի թերթը թղթի 500 օրինակ է ուղարկել վաճառել կանանց ակումբների ազգային ֆեդերացիայում, և նրանք թույլ են տվել, որ հասույթն ուղղվի Ֆորթսոնին[2]։ Նրա բանաստեղծությունները ներառված էին «Ռասայական վերելքի վեց բանաստեղծներ» գրքում, որը լույս է տեսել 1996 թվականին Գ․ Կ․ Հոկի կողմից[4]։
Ֆորթսոնը մահացել է տուբերկուլոզից իր տանը՝ 3413 կոչվող պողոտայում, Չիկագոյում, Իլինոյսում, 1917 թվականի, ապրիլի 13–ին, 26 տարեկան հասակում[2]։ Նրա օրհնությունը կատարել է Իդա Բելլ Ուելս Բարնեթը[1]։ Նրան թաղել են Իլինոյս նահանգի Թորոնթոն քաղաքում գտնվող Մաունթ Ֆորեսթ գերեզմանատանը, որը հիմնականում աֆրոամերիկյան գերեզմանատուն էր[1][5]։