Բեթմանի կամուրջ | |
---|---|
Անունով | John Batman? |
Երկիր | Ավստրալիա |
Տեղանք | Sidmouth? |
Տեսակ | ճանապարհային կամուրջ և կայմապարաններային կամուրջ |
Նյութ | պողպատ |
Հատում է | Tamar River? |
Երկարություն | 442 մետր |
Բացման տարեթիվ | մայիսի 18, 1968 |
Բեթմանի կամուրջ (անգլ.՝ Batman Bridge), պարաններով ամրացված ճանապարհային կամուրջ։ Այն գտնվում է Ավստրալիայի Թասմանիա կղզու հյուսիսում և ձգվում Տեյմար գետի վրայով։ Կամրջի կառուցվածքային և ճարտարապետական հետաքրքիր առանձնահատկությունն է հունային կամրջամասի ուղղությամբ հիմնային սյան թեքությունը (ուղղահայացից մոտ 20°)[1]։
Կամուրջը և նրա վրայով անցնող ճանապարհը անվանված են ֆերմեր, բիզնեսմեն և Մելբուռնի հիմադիրներից մեկի՝ Ջոն Բեթմանի (1801—1839) պատվին։
Բեթմանի կամուրջը միակն է, որը կապում է Տեյմար գետի արևմտյան ու արևելյան ափերը Լոնսեստոնի և նրա անկման վայրի՝ Բասսի նեղուցի միջև։ Աշխարհագրորեն Տեյմարը էստուար է։
Կամուրջը գտնվում է Թասմանիայի մեծությամբ (Հոբարթից հետո) երկրորդ քաղաքից՝ Լոնսեստոնից, մոտավորապես 40 կմ հյուսիս և Թասմանիան մայրցամաքային Ավստրալիայից բաժանող Բասսի նեղուցի ափից 30 կմ հեռավորության վրա։
Կամրջի վրայով ձգվում է 10 կմ երկարությամբ (Batman Highway) ավտոմոբիլային ճանապարհը[2], որը կապում է Արևմտյան Տեյմար (West Tamar Highway) և Արևելյան Տեյմար (East Tamar Highway) մայրուղիները։
Կամրջի շինարարությունը սկսվել է 1966 թվականի հուլիսին։ Ծրագիրը մշակել է Maunsell & Partner ընկերությունը, գլխավոր պատվիրատուն եղել է Lewis Construction Co. PTY. Ltd-ը[3]։ Կամուրջը բացվել է 1968 թվականի մայիսի 18-ին[2]։ Այն Ավստրալիայի տարածքում կառուցված առաջին պարաններով ամրացված կամուրջն էր։
Բեթմանը վեց կամրջամաս ունեցող, պարաններով ամրացված կամուրջ է։ Կամրջամասերի բաժանման գծագիրը 54,88 + 205,74 + 48,02 + 3 × 41,16 մ է։ Ըստ գծագրի, առաջարկված մեկ հիմնասյան առկայությունը ելնում էր երկրաբանական պայմաններից․ արևելյան ափը փափուկ կավից է կազմված, իսկ արևմտյան ափի տակ՝ ոչ մեծ խորության վրա դիաբազ է առկա, ինչը հուսալի հիմք է ստեղծում կամրջի համար[1]։ Արևելյան կողմից կամրջի հենարանի համար օգտագործվել են ցցեր, որոնք կավե արմատի մեջ են խրված 18 մ խորությամբ[4]։ Փռվածքի չձևափոխված սալաքարի և ծանրությունը ձողակառույցի հանգույցներին փոխանցող լայնակի հեծանների կամրջամասով շինվածքը, որը բաղկացած է կոշտության երկու ձողակառույցներից, երեք զույգ պարաններով կազմված համակարգի օգնությամբ, որոնք ամրացված են փռվածքի կողքերին, կախված է հենասյունից։ Պարանները անկերավորված են հենասյան գագաթին, իսկ հակառակ կողմից հենասյանն են միանում զույգ ավելի պինդ պարաններ, որոնք համակարգի ճնշումը փոխանցում էին ժայռին, որում պարանների անկերավորման համար հատուկ խցեր են հատված[1]։ Կամրջի մետաղական շինվածքի ընդհանուր քաշը կազմում է մոտ 3000 տ[3]։
Կամրջի 91-մետրանոց հենասյունը А-աձև է, ներքևի հատվածում ամրացված է անկյունագծային պահանգներով։ Հենասյան թեքության անկյունը հունային կամրջամասի ուղղությամբ կազմում է ուղղահայացից մոտ 20°։ Սա առաջ է բերել է հունային կամրջամասի պարանների և հենասյան հիմքում ուժերի ավելի հարմար բաժանման, քանի որ հենասյան հիմքին փոխանցած ճնշումը համարյա ուղղահայաց է ափի թեքությանը[1]։
Կամուրջը նախատեսված է ավտոմեքենաների և հետիոտնների շարժման համար։ Երթևեկելի մասը ներառում է ավտոմեքենաների շարժման երկու գիծ։ Կամուրջի ընդհանուր երկարությունը կազմում է 432 մ, իսկ լայնությունը՝ 10,3 մ։