Բելլ և Սեբաստիան ֆր.՝ Belle et Sébastien | |
---|---|
Երկիր | Ֆրանսիա |
Ժանր | արկածային ֆիլմ[1], դրամա, վեպի էկրանավորում և ընտանեկան ֆիլմ |
Հիմք | Բելլ և Սեբաստիան |
Թվական | դեկտեմբերի 18, 2013[2] |
Լեզու | գերմաներեն և ֆրանսերեն |
Ռեժիսոր | Նիկոլյա Վանյե[1][3][4][…] |
Պրոդյուսեր | Ֆրեդերիկ Բրիյոն, Ժիլ Լեգրան և Կլեման Միսերեզ |
Սցենարի հեղինակ | Ջուլիետ Սեյլս[3], Ֆաբիեն Սուարես[3] և Նիկոլյա Վանյե[3] |
Դերակատարներ | Չեկի Կարիո[4][5], Դմիտրի Ստորաժ[4][5], Ֆելիքս Բոսյուե, Յուրբեն Կանսելիե, Յան Օլիվեր Շրեդեր, Անդրեաս Փիթչման, Անդրե Դաման, Մարգո Շոտելիե[4][5], Էրիկ Սուբելե[6], Թոմ Սոմերլեյթ[6] և Մեհդի Էլ Գլաուի |
Օպերատոր | Էրիկ Գիշար |
Երաժշտություն | Արման Ամար |
Պատմվածքի վայր | Ֆրանսիական Ալպեր |
Կինոընկերություն | Gaumont |
Տևողություն | 104 րոպե |
Հաջորդ | Բելլ և Սեբաստիան։ Արկածը շարունակվում է |
Պաշտոնական կայքէջ |
«Բելլ և Սեբաստիան» (ֆր.՝ Belle et Sébastien), ֆրանսիական ֆիլմ, որը նկարահանվել է 2013 թվականին ռեժիսոր Նիկոլա Վանյեի կողմից։ Սեսիլ Օբրիի համանուն գրքի էկրավորումն է։ 2015 թվականին թողարկվեց ֆիլմի շարունակությունը` «Բելլ և Սեբաստիան. Արկածները շարունակվում են» անվանմամբ, իսկ 2017 թվականին՝ «Բելլ և Սեբաստիան.Հավերժ ընկերներ» վերնագրով երրորդ մասը։
1943 թվական, ֆրանսիական Ալպեր․ յոթամյա որբ Սեբաստիանն ապրում է իր խնամակալ պապ Սեզարի և նրա զարմուհի Անժելիկայի հետ։ Ոչ սովորական փոքրիկ ընտանիքն ապրում է Սեն Մարտեն փոքրիկ գյուղում, որի բնակիչները, չնայած գերմանական շրջափակմանը, գաղտնի կազմակերպում էին հրեա աքսորյալների տեղափոխումը Շվեյցարիա։ Գյուղը տառապում է նաև խորհրդավոր «գազան»-ի պատճառով, որը որսում է գյուղի հովիվների և բնակիչների հոտերին, այդ թվում նաև Սեզարի կենդանիներին։
Սեբաստիանը միայնակ երեխա է, որը տառապում է իր մոր բացակայությունից։ Նա մտածում է, որ իր մայրը լեռների միջով արտագաղթել է Ամերիկա և այժմ իր օրերն անց է կացնում լեռներում։ Մի անգամ տուն վերդառնալիս նա հանդիպում է մի հսկայական, վայրի շան․ այլ կերպ ասած՝ «հրեշի»։ Սեբաստիանն անմիջապես չի շտապում ընկերանալ շան հետ։ Կեղտից մաքրուց հետո, ցնցվելով շան արտաքին գեղեցկությամբ, Սեբաստիանը նրան անվանում է «Բելլ»։ Սեբաստիանը որոշում է շան հետ իր ընկերությունը գաղտնի պահել, որպեսզի պաշտպանի նրան գյուղի բնակիչներից։
|