Բեյզիլ Դին
Ծնվել է սեպտեմբերի 27 , 1888 (1888-09-27 ) [ 1] [ 2] Ծննդավայր Կրոյդոն , Միացյալ Թագավորություն Մահացել է ապրիլի 22 , 1978 (1978-04-22 ) [ 3] (89 տարեկան) Մահվան վայր Վեստմինստեր , Միացյալ Թագավորություն Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն Կրթություն Whitgift School ? Մասնագիտություն դերասան , կինոռեժիսոր , սցենարիստ , կինոպրոդյուսեր , գրող , դրամատուրգ , թատրոնի դերասան և թատերական ռեժիսոր Ամուսին Esther van Gruisen ? , Mercy Greville ? և Victoria Hopper ? [ 4] Ծնողներ հայր՝ Harding Hewer Dean ? [ 5] , մայր՝ Elizabeth Mary Winton ? [ 6] Պարգևներ և մրցանակներ Երեխաներ Winton Dean ? , Frances Elizabeth Tessa Dean ? [ 5] և Joseph Dean ? [ 5] Basil Dean Վիքիպահեստում
Բեյզիլ Հերբերտ Դին (անգլ. ՝ Basil Herbert Dean , սեպտեմբերի 27 , 1888 (1888-09-27 ) [ 1] [ 2] , Կրոյդոն , Միացյալ Թագավորություն - ապրիլի 22 , 1978 (1978-04-22 ) [ 3] , Վեստմինստեր , Միացյալ Թագավորություն ), 20-րդ դարի անգլիացի դերասան , գրող , թատրոնի և կինոյի պրոդյուսեր ու ռեժիսոր [ 7] [ 8] ։ Լեսլի Հենսոնի համագործակցությամբ 1939 թվականին հիմնադրել է Entertainments National Service Association -ը (ENSA -ն)՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին բրիտանական զինված ուժերի անձնակազմի ժամանցի կազմակերպումն ապահովելու նպատակով։
Ծնվել է Լոնդոնի հարավային մասում ընկած Քրոյդոն արբանյակ-քաղաքում։ Շոու բիզնեսում իր գործունեությունն սկսել է որպես Վեսթ Էնդի թատրոնի դերասան, այնուհետև դարձել է թատերական պրոդյուսեր։ Դրանից հետո աշխատանքի է անցել կինոարտադրությունում, 1930-ական թվականների սկզբներին հիմնադրել Associated Talking Pictures ընկերությունը, աշխատակցել Գրեյսի Ֆիլդսին , Ջորջ Ֆորմբիին և անվանի այլ կինոգործիչների։
Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո թողել է կինոարտադրությունը և գլխավորել պետական աջակցությամբ գործող Entertainments National Service Association -ը՝ ENSA -ն, որը կենդանի ներկայացումներ էր կազմակերպում բրիտանացի զինծառայողների համար։ Այս բնագավառում Բեյզիլ Դինի ծավալած եռանդուն և նպատակասլաց գործունեությունը գնահատելով՝ կառավարությունը նրան պարգևատրել է «Բրիտանական կայսրություն » շքանշանով (Order of the British Empire |CBE]]): Այդ տարիների գործունեությունը Բեյզիլը նկարագրել է իր The Theatre at War գրքում։
Ամուսնացել է մի քանի անգամ. նրա կինն են եղել Մերսի Գրևիլը, Էսթեր վան Գրուիզենը, կինոյի և թատրոնի բրիտանացի դերասանուհի Վիկտորյա Հոփերը։ Ավելի վաղ՝ մտերմիկ հարաբերությունների մեջ է եղել կինոյի և թատրոնի դերասանուհի Մեգգի Ալբանեզիի հետ, որի վաղաժամ վախճանից հետո էլ տարված է եղել նրանով։
Դինը մահացել է Լոնդոնում՝ Վեստմինիստերում , 1978 թվականին ՝ 89 տարեկան հասակում[ 8] ։ Նրա որդին՝ Ուինտոն Դինը (1916 –2013), ճանաչված երաժշտագետ էր[ 9] ։
The Constant Nymph (1928)
The Return of Sherlock Holmes (1929)
Escape (1930)
Birds of Prey (1930)
Sally in Our Alley (1931)
Nine till Six (1932)
Love on the Spot (1932)
Looking on the Bright Side (1932)
The Impassive Footman (1932)
The Water Gipsies (1932)
The Sign of Four (1932)
A Honeymoon Adventure (1932)
Three Men in a Boat (1933)
Skipper of the Osprey (1933)
Loyalties (1933)
Autumn Crocus (1934)
Love, Life and Laughter (1934)
Java Head (1934)
Sing As We Go (1934)
Lorna Doone (1934)
Look Up and Laugh (1935)
Midshipman Easy (1935)
No Limit (1935)
The Lonely Road (1936)
Laburnum Grove (1936)
Keep Your Seats, Please (1936)
Whom the Gods Love (1936)
Queen of Hearts (1936/I)
The Show Goes On (1937)
Keep Fit (1937)
Feather Your Nest (1937)
Penny Paradise (1938)
It's in the Air]] (1938)
When We Are Married (1938) (հեռուստատեսության համար)
21 Days (1940) (հարակից պրոդյուսեր)
I Believe in You (1952) (հեղինակակից պրոդյուսեր)
The Gentle Gunman (1952) (հեղինակակից պրոդյուսեր)
The Constant Nymph (1928)
The Return of Sherlock Holmes (1929)
Escape (1930)
Birds of Prey (1930)
Nine Till Six (1932)
Looking on the Bright Side (1932)
The Impassive Footman (1932)
Loyalties (1933)
The Constant Nymph (1933)
Autumn Crocus (1934)
Sing As We Go (1934)
Lorna Doone (1934)
Look Up and Laugh (1935)
Whom the Gods Love (1936)
The Show Goes On (1937)
21 Days (1940)
The Constant Nymph (1928) (play)
The Return of Sherlock Holmes (1929)
Escape (1930)
Birds of Prey (1930)
Looking on the Bright Side (1932)
The Water Gipsies (1932)
A Honeymoon Adventure (1932)
The Constant Nymph (1933) (play) (dialogue)
Autumn Crocus (1934)
Sensation (1936) (play Murder Gang)
The Show Goes On (1937)
Penny Paradise (1938) (story)
The Constant Nymph (1938) (TV) (play)
21 Days (1940)
The Constant Nymph (1943) (play)
Scotch Mist (1926)
The Moving Finger (1928)
Touch Wood (1934)
Call It a Day (1935)
Autumn (1937)
Escort (1942)
↑ 1,0 1,1 https://www.acmi.net.au/creators/77849
↑ 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
↑ 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.) : տվյալների բաց շտեմարան — 2011.
↑ https://www.independent.co.uk/news/obituaries/victoria-hopper-434840.html
↑ 5,0 5,1 5,2 5,3 Lundy D. R. The Peerage
↑ 6,0 6,1 6,2 Pas L. v. Genealogics — 2003.
↑ «Index entry» . FreeBMD . ONS. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 20-ին .
↑ 8,0 8,1 «BFI biodata» . Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 20-ին .
↑ Sadie, Stanley. Winton (Basil) Dean. In: The New Grove Dictionary of Opera . Macmillan, London & New York, 1997.
Բառարաններ և հանրագիտարաններ