Բեյլի Համիլթոն | |
---|---|
Տեսակ | կղզի |
Երկիր | Կանադա |
Վարչատարածքային միավոր | Նունավութ |
Մասն է | Պարիի կղզեխումբ |
Երկարություն | 27 կմ |
Լայնություն | 22 կմ |
Մակերես | 290 կմ² |
Բնակչություն | 0 մարդ |
Բեյլի Համիլթոն, (անգլ.՝ Baillie-Hamilton Island), Կանադական Արկտիկական կղզեխմբի կղզի։ 2012 թվականի տվյալներով կղզին անմարդաբնակ է։
Բեյլի Համիլթոն կղզին շրջապատված է 3 մեծ կղզիներով՝ Բատերստ, Կորնուոլլիս և Դևոն։ Կղզուց արևմուտք գտնվում է Բատերստ կղզին, հյուսիս֊արևելքում՝ Դևոն կղզին, հարավում՝ Կորնուոլլիս կղզին։ Կղզու մակերեսը կազմում է 290 կմ2, իսկ ափի երկարությունը կազմում է 74 կմ[1]։
Կղզին ունի համարյա ուղղանկյուն եռանկյան ձև։ Ամենամեծ երկարությունը 26 կմ է, իսկ ամենամեծ լայնությունը՝ 12։ Ափերը կազմված են 20֊100 մետր ժայռերից։ Կղզու տարածքը հիմնականում տափակ է ՝ հյուսիսում մինչև 200 մետր բարձրությամբ[2]։
|