Բեն Հորովից անգլ.՝ Ben Horowitz | |
---|---|
Ծնվել է | հունիսի 13, 1966 (58 տարեկան) |
Ծննդավայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Կոլումբիայի համալսարան, Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան և Բերքլիի ավագ դպրոց |
Մասնագիտություն | ճարտարագետ, գործարար, ձեռնարկատեր և հրապարակախոս |
Աշխատավայր | Silicon Graphics |
Ծնողներ | հայր՝ Դևիդ Հորովից |
Պարգևներ և մրցանակներ | |
Ben Horowitz Վիքիպահեստում |
Բենջամին «Բեն» Աբրահամ Հորովից (անգլ.՝ Benjamin Abraham Horowitz, հունիսի 13, 1966, Լոնդոն, Միացյալ Թագավորություն), ամերիկացի ձեռնարկատեր և ներդրող։ Andreessen Horowitz ընկերության գլխավոր գործընկերն է, նախկինում եղել է Opsware ՏՏ ընկերության նախագահը։ Սթարթափների մասին «The Hard Thing About Hard Things» գրքի հեղինակն է։
Ծնվել է 1966 թվականի հունիսի 13-ին Լոնդոնում, մեծացել է Բերքլի քաղաքում։ 1988 թվականին ավարտել է Կոլումբիայի համալսարանի ինֆորմատիկայի բակալավրի աստիճանը, իսկ 1990 թվականին ստացել է Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանի համակարգչային գիտության մագիստրոսի կոչում[1]։
1997-1998 թվականներին Netscape-ի փոխնախագահներից մեկն էր[1], իսկ AOL ընկերությունը ձեռք բերելուց հետո դարձել է դրա փոխնախագահը[2]։
1999 թվականին դարձել է Loudcloud ենթակառուցվածքային ընկերության հիմնադիրներից մեկը[3]։ Ընկերությունը 2002 թվականին վերածվել է Opsware-ի՝ ձեռնարկությունների ծրագրային ապահովման արտադրողի[4]։ Հորովիցն ընկերության նախագահն ու գործադիր տնօրենն էր մինչև 2007 թվականը՝ այն Hewlett-Packard-ին 1,6 միլիարդ դոլարով վաճառելը[3][5]։ Դրանից հետո 1 տարի եղել է HP-ի փոխնախագահը[6]։
2009 թվականին Մարկ Անդրիսենի հետ հիմնել է Andreessen Horowitz վենչուրային հիմնադրամը, որն աշխատում է սթարթափների և այլ ՏՏ ընկերությունների հետ[7]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեն Հորովից» հոդվածին։ |
|