Քաղաքացիությունը | Հունգարիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 22, 1999[1] (24 տարեկան) | ||
Ծննդավայր | Սեկաշֆեհերվար, Հունգարիա | ||
Դիրք | պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Բենդեգուզ Բենչե Բոլլա (հունգ.՝ Bolla Bence Bendegúz, նոյեմբերի 22, 1999[1], Սեկաշֆեհերվար, Հունգարիա), հունգարացի ֆուտբոլիստ, անգլիական «Վուլվերհեմփտոն Ուոնդերերս» ակումբի և Հունգարիայի հավաքականի պաշտպան։ Վարձավճարով հանդես է գալիս շվեյցարական «Սերվետում»։ 2024 թվականի Եվրոպայի առաջնության մասնակից։
Բոլլան «Ֆենիքս Գոլդ», ՄՏԿ և «ՄՕԼ Ֆեհերվար» ակումբների սան է: 2018 թվականի հունիսի 2-ին «Դիոշդյերի» դեմ խաղում նշել է իր նորամուտը Հունգարիայի առաջնությունում «Մոլ Ֆեհերվարի»[2] կազմում։ Նույն թվականի ամռանը խաղային պրակտիկա ստանալու համար Բոլլան վարձավճարով տեղափոխվել է «Շիոֆոկ»։ Հուլիսի 29-ին «Զալաեգերսեգի» դեմ խաղում նշել է իր նորամուտը նեց Հունգարիայի երկրորդ դիվիզիոնում[3]։ Օգոստոսի 12-ին «Վաշաշի» դեմ խաղում Բենդեգուզը խփել է իր առաջին գոլը «Շիոֆոկի» կազմում[4]։
2019 թվականի սկզբին Բոլլան վարձավճարով տեղափոխվել է «Զալաեգերսեգ» ակումբ։ Փետրվարի 6-ին «Դյորի» դեմ խաղում նշել է իր նորամուտը նոր թիմի կազմում[5]։ Մրցաշրջանում Բոլլան օգնել է ակումբին անցնել էլիտա։ 2020 թվականի հունիսի 10-ին «Դիոշդյորի» դեմ խաղում Բենդեգուզը խփել է իր առաջին գոլը «Զալաեգնրսեգի» կազմում[6]։
2020 թվականի ամռանը Բոլլան վերադարձել է «Մոլ Ֆեհերվար»։ Ապրիլի 15-ին Հունգարիայի գավաթի՝ ՄՏԿ-ի դեմ խաղում Բենդեգուզը խփել է իր առաջին գոլը թիմի կազմում[7]։ 2021 թվականի ամռանը Բոլլան տեղափոխվել է անգլիական «Վուլվերհեմփտոն Ուոնդերերս», սակայն խաղային պրակտիկա ստանալու համար անմիջապես վարձավճարով տեղափոխվել է շվեյցարական «Գրասհոփեր»: Հուլիսի 25-ին «Բազելի» դեմ խաղում նշել է իր նորամուտը Շվեյցարական Սուպերլիգայում[8]։ Սեպտեմբերի 26-ին «Սյոնի» դեմ խաղում Բենդեգուզը խփել է իր առաջին գոլը «Գրասհոփերի» կազմում[9]։
2021 թվականին Բոլլան Հունգարիայի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է Հունգարիայում և Սլովենիայում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնությանը: Մրցաշարում նա մասնակցել է Գերմանիայի[10], Ռումինիայի[11] և Նիդեռլանդների[12] թիմերի դեմ խաղերին։ Հոլանդացիների դեմ խաղում Բենդեգուզը դարձել է գոլի հեղինակ։
2021 թվականի հունիսի 4-ին Կիպրոսի հավաքականի դեմ ընկերական խաղում Բոլլան նշել է իր նորամուտը Հունգարիայի հավաքականի կազմում։ Նույն թվականին Բենդեգուզը մասնակցել է Եվրոպայի առաջնությանը[13]։ Մրցաշարում նա պահեստային է եղել և խաղադաշտ դուրս չի եկել։
2024 թվականի մայիսի 14-ին հայտավորվել է Եվրո-2024-ում Հունգարիայի 26 հոգանոց հավաքականի կազմում[14]։ Մրցաշարում թիմի մեկնարկային՝ Շվեյցարիայի դեմ խաղի ընդմիջմանը Բոլլան փոխարինման դուրս է դուրս եկել Ադամ Լանգի փոխարեն[15]: Նա մեկնարկային կազմում է եղել Գերմանիայի և Շոտլանդիայի դեմ խաղերում, իսկ Հունգարիան Ա խմբում զբաղեցրել է երրորդ տեղը[16][17]։