Գյուղ | ||
---|---|---|
Բենկա | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Խարբերդի վիլայեթ | |
Գավառակ | Ակնի գավառակ | |
Այլ անվանումներ | Ակնագյան Բենկա, Բենեկյան, Բենկան, Բենկյան, Բինկա, Բինկյան, Ըռապատ, Պինգան, Ռաբաթ, Ռապատ, Ռապեթ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային ինդեքսներ | 58300 | |
|
Բենկա, գյուղ (գյուղաքաղաք) Արևմտյան Հայաստանում, պատմական Խարբերդի վիլայեթի Ակնի գավառակում[1]։ Գտնվում էր Ակն քաղաքից 35 կմ հեռավորթյան, Եփրատի ափին, շրջապատված անմատչելի ժայռերով ու կիրճերով։
Այժմ կրում է Ադաթեփե անվանումը, վարչականորեն պատկանում է Թուրքիայի Սիվասի մարզի Դիվրիղիի շրջանին։
Ըստ կիսաավանդական պատմության գյուղը հիմնադրվել կամ նորոգվել է Վասպուրականի վերջին թագավոր Սենեքերիմի Բենիկ իշխանը և նրա անունից էլ ծագել է գյուղի անվանումը։ Թուրքերը գյուղը կոչում են Բինկյան։
Հ. Մանանդյանը ելնելով բնակավայրի արևմտահայ գրության Պինգան տարբերակից, նրա մեջ տեսնում է խեթական և ասորեստանյան արձանագրություններում հիշատակված Պիգգայնարեշշա քաղաքի անունը։
Բնակավայրն ուներ ամուր դիրք։
Հիմնականում եղել է հայաբնակ բնակավայր և հանդիսացել է գավառի ամենանշանավոր գյուղերից մեկը։ Աչքի է ընկել 1895-1896 թվականների կոտորածների ժամանակ իր ինքնապաշտպանական մարտերով։ Գյուղն ավերվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
Բնակչության հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն ու արհեստներն էր։ Մասամբ նաև զբաղվում էին առևտրով։
Բենկան ուներ Ս. Աստվածածին, Ս. Հրեշտակապետ և Երեք Մանկունք անուններով եկեղեցիներ և 3 ուխտատեղիներ։ Գյուղի շրջակայքում կան մի քանի եկեղեցիների մնացորդներ։ Ըստ մասնագետների այստեղ է նաև գտնվում Քրվիկ բերդը։ Եփրատի վրա գցված փայտե կամրջով նա միացած էր դաշտի հետ։ Կամուրջն ամեն երեկո հատուկ դռներով փակվում էր։
Գյուղն ուներ Մեսրոպյան՝ արական, և Նունեյան՝ օրիորդաց վարժարաններ
Բենկայում են ծնվել բանաստեղծ Միսաք Մեծարենցը և հեղափոխական Բաբկեն Սյունին[2][3]։
{{cite book}}
: |work=
ignored (օգնություն)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 440)։ |
|