Բենջամին Թիլման | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 26, 1821 |
Ծննդավայր | Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Մահացել է | հուլիսի 4, 1901 (79 տարեկան) կամ հուլիսի 3, 1901[1] (79 տարեկան) |
Մահվան վայր | Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Գերեզման | Church of St. James the Less |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | University of Pennsylvania Carey Law School? և Bristol College? |
Մասնագիտություն | գյուտարար, քիմիկոս և ճարտարագետ |
Ծնողներ | հայր՝ Benjamin Tilghman?, մայր՝ Anna Maria McMurtrie? |
Պարգևներ և մրցանակներ | |
Benjamin Chew Tilghman Վիքիպահեստում |
Բենջամին Չյու Թիլման (Թիլգման[3], անգլ.՝ Benjamin Chew Tilghman, հոկտեմբերի 26, 1821, Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ - հուլիսի 4, 1901 կամ հուլիսի 3, 1901[1], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ), անգլիական ծագման ամերիկայի զինվորական և գյուտարար։ Նրա ամենահայտնի գյուտը եղել է ավազաշիթային մշակումը կամ բլասթինգը։ Ըստ լեգենդի, այս գյուտի գաղափարը նրա մոտ ծագել է, երբ գեներալ լինելով տեսել է, թե ինչպես է քամու ազդեցության տակ անապատի ավազը հետքեր թողնում ապակու վրա։ 1867 թվականին Թիլմանը նաև հորինել է փայտանյութը կալցիումի հիդրոսուլֆիտ թթու միջավայրում ջրային լուծույթներով ճշգրտելու գործընթացը` սուլֆիտային գործընթացը[3]։
Բենջամինի և Աննա Մարիայի (ՄաքՄարտիի) երրորդ երեխան է։ Նրա հայրը բրիտանական նավի վիրաբույժ Ռիչարդ Թիլմանի (Richard Tilghman) որդին էր։ Թիլմանը հաճախել է Բրիստոլի քոլեջ, ապա՝ Փենսիլվանիայի համալսարան, որն էլ ավարտել է 1839 թվականին։
Քաղաքացիական պատերազմի ժամանակ Բենիամին Չյու Թիլմանը ծառայել է Միության կողմից, նախ` որպես Փենսիլվանիա նահանգի 29-րդ հետևակային խմբի հրամանատար` գնդապետի կոչմամբ, ապա` որպես ԱՄՆ 3-րդ բանակի հրամանատար։ 1865 թվականի ապրիլի 13-ին նրան շնորհվել է բրիգադի գեներալի կոչում։
Մոտ 1870 թվականին նա հայտնագործել է ավազաշիթային մշակման գործընթացը և ստացել է ԱՄՆ արտոնագիր։ Լեգենդի համաձայն, երբ Թիլմանը գեներալ էր, նա անապատում նկատել է, թե ինչպես է ավազը հարվածում պատուհանի սալին` քամու ազդեցության տակ։ Ավազը փորագրում էր ապակու չպաշտպանված մասերի վրա, ի հակադրություն այն մասերի, որոնք ծածկված էին փեղկերով։
1870 թվականին Թիլմանը արտոնագիր է ստացել Մեծ Բրիտանիայում։ Ավելի ուշ, եղբոր հետ միասին, նա ստեղծել է ընկերություն Ֆիլադելֆիայում։ Մոտ 1879 թվականին Բենջամինը տեղափոխվել է Լոնդոն, որտեղ ստեղծել է նոր՝ Tilghman’s Patent Sand Blast Co ընկերությունը։ Այս ընկերությունն օգտագործում էր նրա արտոնագրված մեթոդներից մեկը` ռաշպիլները և խարտոցները սրելու համար։ Նա այնուհետև Լոնդոնից տեղափոխվել է Շեֆիլդ, որն Անգլիայի պողպատի արտադրության կենտրոնն էր, իսկ ավելի ուշ տեղափոխվել է Ալթրինչամ։
Բենջամին Չու Թիլմանի կողմից հիմնադրված վերջին ընկերությունը՝ Wheelabrator Tilghman-ը, բարգավաճում է մինչ օրս։
Նա թաղված է Ֆիլադելֆիայի Սբ. Ջեյմս եպիսկոպոսական եկեղեցու գերեզմանատանը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բենջամին Թիլման» հոդվածին։ |
|