Բեոմոնտ պալատը գտնվում է Օքսֆորդի հյուսիսում։ Այն կառուցվել է Հենրի Առաջինի կողմից մոտ 1130 թվականին և ծառայում էր որպես թագավորական պալատ, քանի որ այն հարմար էր և մոտ արքայական որսորդական տանը` Վուդստոկին (այժմյան Բլենիմյան պալատի պուրակի մի մասը)։ Դրա մասին առաջին արձանագրությունը կարելի է տեսնել Օքսֆորդի Բեոմոնտ փողոցում։ Այն տեղադրված էր փողոցի հյուսիսային մասում գտնվող սյան վրա՝ Ուոլտոն փողոցի մոտ, իսկ քարի վրա հետևյալ արձանագրությունը․ «Այս տարածքում է գտնվել թագավորական տունը, որը հետագայում հայտնի կդառնա որպես Բեոմոնյան պալատ։ Այստեղ է ծնվել Ռիչարդ առաջին թագավորը 1157 թվականին և Ջոն թագավորը 1167 թվականին»։ «Թագավորական տունը» նույն ինքը պալատն էր իր շրջակայքով։ 1133 թվականին Հենրի Առաջինը Նովա Աուլայում՝ Բեոմոնտի իր «նոր սրահում» մեծ շուքով նշեց Զատիկը և իր թոռան՝ Հենրի երկրորդի ծնունդը։
Էդուարդ Առաջինը վերջին թագավորն էր, ով ապրել է Բեոմոնտ պալատում, իսկ 1275 թվականին նա տվեց այն իտալացի փաստաբան Ֆրանչեսկո Ասորսիին, ով այնտեղ դիվանագիտական առաքելություններ էր իրականացնում[1]։ Երբ Էդուրադ Երկրորդը պարտություն կրեց Բանդոկբորնի ճակատամարտում, ասում են, որ կանչել է Մարիամ Աստվածածնին և խոստացել է վերակառուցել Կարմելիտների (Սպիտակ փեշեր) վանքը, եթե կարողանա ապահով փախչել[2]։ Իր խոստումը կատարելով, 1318 թվականին նա վերականգնել է Բոմանոնյան պալատը՝ վերանվանելով Կարմելիտների անունով։ 1318 թվականին Ջոն Դեյրասը կռիվ սկսեց պալատի համար, նա ինքնակոչ էր, ով պնդում էր, որ ինքը Անգլիայի օրինական թագավորն է և պալատը իր սեփականությունն է[3]։ Ի վերջո Ջոն Դեյդրասը մահապատժի ենթարկվեց խռովություն բարձրացնելու համար։ Երբ Սպիտակ Կուսակրոնները փախան Ռեֆորմացիայի ժամանակ, շինության մի մասը քանդվեց, իսկ քարերը վերօգտագործվեցին Քրիստոսի եկեղեցու և Սուրբ Ջոն վարժարանի շինարարության ժամանակ[4][5]։ «1878» փորագիր արձանագրությունը վկայում է Բեոմոնտ պալատի մնացորդների մասին, իսկ վերջինս ոչնչացվել է 1829 թվականին[6]։