Բեռլինի 69-րդ միջազգային կինոփառատոն

Բեռլինի 69-րդ միջազգային կինոփառատոն
Տեսակկինոփառատոնի տարի
ՎայրԲեռլին
 2019 Berlin Film Festival Վիքիպահեստում

Բեռլինի 69-րդ միջազգային կինոփառատոն, տեղի է ունեցել 2019 թվականի փետրվարի 7-17-ը։ Ժյուրին գլխավորել է ֆրանսիացի դերասանուհի Ժուլիետ Բինոշը[1]։ Բացման արարողության ֆիլմը դանիացի կինոռեժիսոր Լոնե Շերֆինգի «Անծանոթների բարությունը» (անգլ.՝ The Kindness of Strangers) ֆիլմն էր։ Մրցույթում մասնակցել են 16 ֆիլմեր։ Լավագույն ֆիլմի համար «Ոսկե արջ»Ոսկե արջ մրցանակի է արժանացել իսրայելցի ռեժիսոր Նադավ Լապիդի «Համանիշներ» ֆիլմը[2]։

Սա Բեռլինի վերջին կինոփառատոնն է, որը ղեկավարում էր Դեթեն Քոսիլիկան, որը Բեռլինալեն ղեկավարել է 18 տարի։ Բացի այդ, այս տարի «Պանորամա» բաժինը տոնում է իր 40-ամյակը։

Կինոփառատոնի ժյուրին

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժյուրիի նախագահ Ժուլիետ Բինոշ

Կինոփառատոնի միջազգային ժյուրիի կազմում ընդգրկված էին.

  • Ժուլիետ Բինոշ, դերասանուհի (Ֆրանսիա)՝ ժյուրիի նախագահ
  • Ջասթին Չանգ, կինոքննադատ (Ամերիկայի Միացյալ Նահանգներ)
  • Սանդրա Հյուլլեր, դերասանուհի (Գերմանիա)
  • Սեբաստիան Լելիո, կինոռեժիսոր, սցենարիստ, մոնտաժոր (Չիլի)
  • Ռաջենդրա Ռոյ (Ամերիկայի Միացյալ Նահանգներ)
  • Թրուդի Սթայլեր, դերասանուհի և պրոդյուսեր (Միացյալ Թագավորություն)
  • Ոսկե արջ՝ «Հականիշներ», Նադավ Լապիդ
  • Ժյուրիի գրան պրի (Արծաթե արջ)՝ «Աստծո շնորհիվ», Ֆրանսուա Օզոն
  • «Արծաթե արջ» լավագույն ռեժիսուրայի համար՝ Անգելա Շանելեք, «Ես տանն էի, բայց...»
  • «Արծաթե արջ» լավագույն սցենարի համար՝ «Նեապոլի իրանյաները»
  • «Արծաթե արջ» լավագույն դերասանուհու համար՝ Յուն Մեյ, «Այնքան վաղուց, որդիս»
  • «Արծաթե արջ» լավագույն դերասանի համար՝ Վան Ցզինչուն, «Այնքան վաղուց, որդիս»
  • Ալֆրեդ Բաուերի անվան մրցանակ (Արծաթե արջ` նոր հեռանկարներ բացող ֆիլմի համար)՝ «Համակարգի կործանիչը»
  • «Արծաթե արջ» կինոարվեստում ունեցած ձեռքբերումների համար՝ Ռասմուս Վիդեբակ, «Ձիերին տանելու ժամանակն է» ֆիլմի օպերատորը

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Главный приз Берлинале – Золотого медведя получила лента израильского режиссера Надава Лапида «Синонимы»». Эхо Москвы (ռուսերեն). 2019 թ․ փետրվարի 17. Վերցված է 2019 թ․ փետրվարի 17-ին.
  2. ««Синонимы» Навада Лапида выбраны лучшим фильмом Берлинале. Другие призы ушли Озону и Шанелек». Искусство кино (ռուսերեն). 2019 թ․ փետրվարի 16. Վերցված է 2019 թ․ փետրվարի 17-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեռլինի 69-րդ միջազգային կինոփառատոն» հոդվածին։