Բեռնադետա Գրաֆ | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում՝ | ձյուդոիստ |
Երկիր՝ | Ավստրիա |
Ծննդյան ամսաթիվ՝ | հունիսի 25, 1992 (32 տարեկան) |
Ծննդավայր՝ | Ինսբրուք, Ավստրիա |
Հասակ՝ | 175 սանտիմետր[1] |
Քաշ՝ | 70 կիլոգրամ[1] |
Բեռնադետա Գրաֆ (գերմաներեն՝ Bernadette Graf. հունիսի 25, 1992, Ինսբրուք, Ավստրիա)[2], ավստրիացի ձյուդոիստուհի[3]։ Հանդես գալով 70 կիլոգրամ քաշային կարգում՝ Եվրոպական խաղերում նվաճել է երկու բրոնզե մեդալ. 2015 թվականին՝ Բաքվում և 2019 թվականին՝ Մինսկում։ Բացի այդ, չորս մեդալ է նվաճել 2013-2021 թվականներին անցկացված ձյուդոյի Եվրոպայի առաջնություններում։
Գրաֆը մասնակցել է երկու ամառային օլիմպիական խաղերի՝ զբաղեցնելով հինգերորդ տեղը 2016 թվականին՝ Ռիո դե Ժանեյրոյում ( –70 կգ քաշային կարգում) և իններորդը՝ Տոկիոյի 2020 թվականի օլիմպիադայում ( –78 կգ քաշային կարգում)[4]։
Եվրոպական խաղեր | |||
---|---|---|---|
Տարին | Մրցավայրը | Մեդալը | Քաշային կարգը |
2015 թ | Բաքու (Ադրբեջան ) | Բրոնզ | –70 կգ |
2019թ | Մինսկ (Բելառուս ) | Բրոնզ | Խառը թիմային |
Եվրոպայի առաջնություններ | |||
Տարին | Մրցավայրը | Մեդալը | Քաշային կարգը |
2013 թ | Բուդապեշտ (Հունգարիա ) | Բրոնզ | –70 կգ |
2014 թ. | Մոնպելյե (Ֆրանսիա ) | Բրոնզ | –70 կգ |
2015 թ. | Բաքու (Ադրբեջան ) | Բրոնզ | –70 կգ |
2021 թ. | Լիսաբոն (Պորտուգալիա ) | Բրոնզ | –78 կգ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեռնադետա Գրաֆ» հոդվածին։ |
|