Բերգման 1896 | |
---|---|
Տեսակ | զենքի մոդել |
Ենթատեսակ | կիսաավտոմատ ատրճանակ |
Երկիր | Գերմանական ռայխ |
Ստեղծող | Թեոդոր Բերգման |
Փամփուշտի տեսակ | 5մմ Բերգման, 6.5mm Bergmann? և 8 mm caliber? |
Բերգման 1896, գերմանական ինքնալիցքավորվող ատրճանակ, մշակված 1896 թվականին Լուիս Շմայսերի և Թեոդոր Բերգմանի զենք արտադրող կազմակերպության կողմից.[1]։
1896 թվականին Բերգմանի կողմից ստեղծվեցին ատրճանակի 3 ոչ փորձառական մոդելներ՝ Բերգման №2 5 մմ տրամաչափով, Բերգման №3 6,5 մմ տրամաչափով և սահմանափակ քանակությամբ Բերգման №4 8 մմ տրամաչափով։ Դա ազատ փակոցով զենք է։ Հին մոդելներում բացակայում էր արտաձգիչը, լիցքավորման ժամանակ պարկուճը դուրս էր գալիս փամփշտատուփից և դուրս թռչում։ Փակաղակի կողքին կա հատուկ նախապաշտպանական բերան փամփուշտի դուրս մղման ժամանակ գազի ճնշման նվազեցման համար[2]։
Փամփուշտները կցաշուրթավոր էին, հին օրինակները պարկուճի արտաձգիչի տակ ակոս չունեին։ Ատրճանակի վերջին տարբերակներում հայտնվեցին արտաձգիչներ և ակոսներ։ Ատրճանակը լիցքավորվում էր լծակի վերև և առաջ տալուց ձգանի բռնակի առաջ, որը բացում էր փամփշտատուփը։ Պահունակը իր մեջ ներառում է 5 փամփուշտ և փամփշտատուփը փակվում է։ Փամփշտատուփը կարելի է լիցքավորել փամփուշտներով և պահունակներով[2]։
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |