Բերենիկե բոգանման | |
![]() Բերենիկե բոգանման | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Խուլեղինջածաղկավորներ (Lamiales) |
Ընտանիք | Ջղախոտազգիներ (Plantaginaceae) |
Տրիբա | Veroniceae |
Ցեղ | Բերենիկե (Veronica) |
Տեսակ | Բերենիկե բոգանման (V. gentianoides) |
Միջազգային անվանում | |
Veronica gentianoides |
Բերենիկե բոգանման, խլածաղկազգիների ընտանիքին պատկանող միամյա և բազմամյա խոտաբույս կամ կիսաթփեր ու իսկական թփեր, որոնք ունեն 30 սմ բարձրություն։
Ծաղիկները հավաքված են հասկանման, գլխիկանման կամ վահանաձև ծաղկաբույլերում, մանր են, ամենաբազմազան գունավորմամբ՝ սպիտակ, կապույտ, երկնագույն կամ վարդագույն։ Տերևները նշտարաձև են, կաշվեկերպ, վարդակային։ Ծաղիկները մանր են, սպիտակ, երկնագույն կամ վարդագույն։ Բացվում են մայիս-հունիս ամիսներին թփի բաժանման, կտրոնավորման և ցանքի միջոցով։ Լավ են աճում լուսավոր, տաք պայմաններում, բոլոր տեսակի հողերում և հեշտությամբ են տանում ժամանակավոր երաշտը։ Բերենիկե բոգանմանը դիմացկուն և քչապահանջ բույս է։
Հայտնի են բերենիկե ցեղի ավելի քան 300 ներկայացուցիչ, որոնցից Հայաստանում աճում են մոտ 20-ը։ Հայաստանում տարածված է նաև հայկական բերենիկեն։
Մշակության մեջ օգտագործվում են բերենիկեի մի քանի տեսակ․
Աճում են տաք կլիմայական պայմաններում որպես դեկորատիվ բույսեր[1]։ Օգտագործվում են եզրաշերտերում, միքսբորդերներում, ալպինարիաներում և քարապարտեզներում։
Բոգանման բերենիկեն տարածված է Կովկասում, մասնավորապես Հայաստանում[2]։ Տեսակը առկա է նաև Թուրքիայում և Իրանում, որտեղ այն աճում է խոնավ, համեմատաբար բաց միջավայրում՝ ներառյալ անտառները, խոտածածկ և ալպիական տարածքները, մինչև 3600 մ բարձրությունները[3]։
![]() | Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բերենիկե բոգանման» հոդվածին։ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բերենիկե բոգանման» հոդվածին։ |
|