Բերոն ջրվեժ

Տեսակջրվեժ
Երկիր Ավստրալիա
Վարչատարածքային միավորShire of Mareeba?
ՎայրԱտերտոն
Մասն էBarron River?
Բարձրություն (ԲԾՄ)289 մետր

Բերոն (անգլ.՝ Barron Falls; աբոր․ Դին-դին)՝ բազմասանդղակավոր ջրվեժ Ավստրալիայի Հյուսիսային Քվինսլենդ տարածքում (Աթերտոն պլատո, Քվինսլենդ նահանգ, Ավստրալիա)։ Գտնվում է Բերոն-Գորջ ազգային պարկի տարածքում՝ Բերոն գետի վրա։

Ջրվեժը չորային ժամանակահատվածում

Ջրվեժի միջին լայնությունը կազմում է 137 մ, անձրևների ժամանակ այն կարող է մեծանալ մինչև 259 մ, ջրի անկման ընդհանուր բարձրությունը կազմում է 125 մ, այդ թվում հիմնական մասինը՝ 107 մ։ Չորային ժամանակահատվածում ջրվեժը վերածվում է մի քանի բարակ հոսքերի։ Դա հատկապես ավելի նկատելի է դարձել գետի վրա 1963 թ ՀԷԿ կառուցելուց հետո[1]։

Քուրանդա քաղաքից ջրվեժ հեռավորությունը ուղիղ գծով կազմում է մեկ կիլոմետրից քիչ ավել և այնտեղ կարելի է հասնել Քենեդիի խճուղով։ Ջրվեժի մոտակայքում առկա է երկաթե և կախովի ճոպանուղիներ[1][2]։


Տուրիստական նշանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերոն ջրվեժը 1890-ականներից սկսած մեծ պահանջարկ ունեցող տուրիստական ուղղություն է։ Զբոսաշրջիկներին հետաքրքրում է տեսարժան վայրերով հարուստ բնությունը[3]։

Անվան ծագումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրվեժը իր անվանումը ստացել է Բրիսբենի 1860-ականների ոստիկանապետ Թոմաս Հենրի Բոումեն Բերոնի պատվին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Водопад Бэррон». www.world-of-waterfalls.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  2. «Barron Falls Station». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 5-ին.(անգլ.)
  3. https://www.wettropics.gov.au/barron-falls-lookout.html

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բերոն ջրվեժ» հոդվածին։