Բերթ Օքթայ (թուրքերեն՝ Berk Oktay, հոկտեմբերի 28, 1982(1982-10-28), Անկարա, Թուրքիա), թուրք դերասան և մոդել, ով առավել հայտնի է Ջան Թեքինի դերով, որը մարմնավորել է «Հարաբերությունների կարգավիճակը խառն է» և կապիտան Քաան Բոզոքի դերով, որը մարմնավորել է «Մարտիկ» հեռուստասերիալներում[1]։ Նկարահանվել է նաև «Սիրուց չես փախչի», «Ես դեռևս հույս ունեմ» հեռուստասերիալներում։ Վերջինս ցուցադրվել է Star TV և FOX հեռուստաընկերություններով, որտեղ նրա խաղընկերներն եղել են Գիզեմ Քարաջան և Շյուքրու Օզյըլդըզը։
Բերք Օքթայը ծնվել է 1982 թվականի հոկտեմբերի 28-ին Անկարայում։ 2000-2006 թվականներին զբաղվել է մոդելային բիզնեսով։ Մասնակցել է ավելի քան 1000 շոուների և ցուցադրությունների։ 2004 թվականի հունվարին նա իր մոդելային կարիերան շարունակել է արտասահմանում։ Արտասահմանում նա մոդելային կարիերա է ծավալել Փարիզում և աշխատել այնպիսի հայտնի բրենդների հետ, ինչպիսիք են Դոլչե և Գաբանան, Ferre-ն, Գուչին և Պրադան։ Միլանում, Տոկիոյում, Դուբայում և Մոսկվայում մասնակցել է մի շարք ցուցադրությունների։ Համալսարանն ավարտելու նպատակով՝ 2007 թվականի փետրվարին վերադարձել է Թուրքիա։ Նույն տարում սկսել է դերասանական արվեստի դասեր ստանալ։ Ուսման տարիներին Թյուրքեր Ինանօղլուից ստացել առաջարկ՝ նկարահանվելու ֆիլմում։ Նրա առաջին դերը եղել է «Հմայիչ Ֆաթիմեն» ֆիլմում։ Այնուհետ նկարահանվել է «Աքասիաների կայարան» հեռուստասերիալում։ Հեռուստասերիալում նկարահանվելուց հետո՝ առաջարկ է ստացել նկարահանվելու «Փակուղիներ» հեռուստասերիալի գլխավոր դերերից մեկում, որը ցուցադրվում էր Kanal D հեռուստաընկերությամբ։ 2012 թվականից սկսել է նկարահանվել «Ալև, ալև» հեռուստասերիալում, որը ցուցադրվում էր ATV հեռուստաընկերությամբ։ Մարմնավորել է Հաքան Դեմիրերի դերը՝ «Ես դեռևս հույս ունեմ» հեռուստասերիալում, որը ցուցադրվում էր Star TV հեռուստաընկերությամբ։ Նկարահանվել է նաև նույն հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Սիրուց չես փախչի» հեռուստասերիալում։ Դերասանի ամենահայտնի դերերից մեկը եղել է Ջան Թեքրարի դերը, որ նա մարմնավորել է «Հարաբերությունների կարգավիճակը խառն է» հեռուստասերիալում։ Վերջինս ցուցադրվում էր Show TV հեռուստաընկերությամբ։ Ներկայումս նկարահանվում է «Մարտիկ» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորում է սպա Քաան Բոզուքի դերը։