Երկիր | ԱՄՆ[1] |
---|---|
Տեսակ | գրադարան, tool library? և գրադարանային համակարգ |
Տեղադրություն | Կալիֆոռնիա |
Այլ տվյալներ | |
Կայք | berkeleypubliclibrary.org(անգլ.) |
Բերքլիի հանրային գրադարան անգլ.՝ Berkeley Public Library, հանրային գրադարանային համակարգ Բերքլիում, Կալիֆոռնիա։ Բաղկացած է կենտրոնական գրադարանից, Կլերմոնտ մասնաճյուղից, հյուսիսային, հարավային և արևմտյան մասնաճյուղերից։
Բերքլիի հանրային գրադարանը բացվել է 1893 թվականին Շատուկ պողոտայում և ունեցել 264 կտոր գրականություն։ 1905 թվականին գրադարանը տեղափոխվել է նույն պողոտայի Կիտրեջ փողոցի վրա գտնվող նորակառույց Էնդրյու Կարնեգիի կողմից հիմնադրված աղյուսե շինություն, որի հողատարածքը նվիրաբերվել է Ֆրանսիս Շատուկի կնոջ՝ Ռոզա Շատուկի կողմից։ 1906 թվականի երկրաշարժի և բնակչության ալեկոծումների պատճառով գրադարանը բացեց իր մասնաճյուղերը ամոբղջ Բերքլիում։ Նոր կենտրոնական գրադարանը բացվեց 1934 թվականին և մինչև 2002 թվականի վերանորոգնումն ու վերաբացումն այն հանդիսացավ որպես կենտրոնական մասնաճյուղ[2]։
2012 թվականին ավարտվել է Կլերմոնտ և հյուսիսային մասնաճյուղերի վերակառուցումը, 2013 թվականին՝ հարավային մասնաճյուղի վերակառուցումը։ Վերակառուցումների ընթացքում շարժական Branch Van է եղել տեղակայված յուրաքանչյուր մասնաճյուղի մոտակայքում՝ ապահովելով գրադարանային գործունեության ընթացքը։
Բերքլիի հանրային գրադարանի բոլոր մասնաճյուղերը ապահովված են ինքնակառավարվող սարքերով. ընթերցողները տեսածրող սարքերի օգնությմաբ ստուգում են գրքերի ելքն ու մուտքը։ Ընթերցողները կարող են գրքեր պատվիրել կամ թարմացնել համացանցի օգնությամբ կամ հեռախոսով[3]։
Համարվում է գործքներ տրամադրող եզակի գրադարաններից[2][4]։ Գործիքներ վերցնելու համար պետք է լինել 18 տարեկան և Բերքլիի բնակիչ[5]։
Տրամադրվում են հետևյալ գործքները՝ հարթաշուրթ, տարբեր մուրճեր, գայլիկոն, եռակցող սարքեր, թիեր, աստիճաններ, բետոնաշաղախիչներ և խորհրդատվություն։ Ձեռքի գործիքները կարելի է փոխառել 7-օրյա ժամկետով, ավելի հզոր գործիքները՝ 2 օրով։ Մեկ օր ուշացման վճարը 2 դոլար է փոքր գործիքի համար, 5 դոլար՝ մեծ գործիքի համար։