Բթառիճ


Բթառիճ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Երզնկայի գավառում[1]։ Գտնվում էր Քեշիդաղ ձորի մուտքի մոտ, Մըր լեռան հարավային ստորոտին, Երզնկա քաղաքից 20 կմ հարավ-արևելք։

Անվան ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Գ. Ղափանցյանի գյուղի անվան հիմքում ընկած է «բերդիկ» բառը։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի միջով հոսում էր Բաղնիք կոչվող սառը ջուր ունեցող առվակը, որի վրա գործում էր 2-3 ջրաղաց։

Բթառիճը երբեմն նույնացնում են խեթական արձանագրություններում հիշատակված Պաթթիյարիկա կամ Պատտիյարիկ (Բատտ) քաղաքի հետ։

Գյուղը նախկինում մտել էր Բարձր Հայքի Եկեղյաց գավառի մեջ։ XIV դարում այն մի ձեռագիր հիշատակարանում վկայվել է Փթառիճ անվանումով։

1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ հայ բնակչության մեծ մասը ոչնչացվեց, մնացածներին տեղահանեցին։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

XX դարի սկզբին գյուղն ուներ 150 տուն բնակիչ, որից 50-ը հայեր էին, իսկ մնացածը այլազգիներ։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը այգեգործություն, երկրագործություն և առևտուրն էր։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բթառիճն ուներ Ս. Սարգիս անունով եկեղեցի։ Գյուղի տակ կար գետնափոր եկեղեցի, որն ուներ հայերեն արձանագրություններ։ Բնակավայրից 2-3 կմ հարավ գտնվում էր Ս. Նիկողայոս վանքը։ Անցյալում գյուղը պատկանել է այս վանքին։

Գյուղում գործում էր հայկական երկսեռ վարժարան, որտեղ ուսուցանվում էին 40-50 աշակերտներղ[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Կարինի նահանգի Երզնկայի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 682
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 430