Տուլեգենովա Բիբիուլ Ահմեաովնա (դեկտեմբերի 16, 1929(1929-12-16)[1], Սեմեյ, Semipalatinsk Okrug, Ղազախստանի ինքնավար սոցիալիստական խորհրդային հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ղազախ խորհրդային երգչուհի (կոլորատուրային սոպրանո)։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի (1967)։ 1954 թվականին ավարտել է Ալմա Աթայի կոնսերվատորիան։ 1954-1956 թվականներին և 1971 թվականից՝ ղազախ, օպերայի և բալետի թատրոնի, 1956-1971 թվականներին՝ Ղազախ, ֆիլհարմոնիայի մենակատարուհի։
Դերերերից են՝ Ձյունանուշիկ (Ռիմսկի-Կորսակովի «Ձյունանուշիկ»), Վիոլետտա, Ջիլդտ (Վերդիի «Տրավիատա», «Ռիգոլետտո»), Ռոզինա (Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ»), Նորինա (Դոնիցետտիի «Դոն Պասկուալե»), Կըզժիբեկ (Բրուսիլովսկու «Կըզժիբեկ»), Գուլբարշին, (Ռահմադիևի «Ալպամիս»), Ենլիկ (Ժուբանովայի «Ենլիկ Քեբեկ»)։ Հանդես է գալիս համերգներով (նաև արտասահմանում)։ Ղազախ․ ԽՍՀ Կուլյաշ Բայսեիտովայի անվան պետ․ մրցանակ (1966)։ ԽՍՀՄ պետական մրցանակ (1970)։ Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
|