Բիլլի. վաղ տարիները անգլ.՝ Billy: The Early Years | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | կենսագրական ֆիլմ |
Թվական | 2008 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ռոբի Բենսոն[1] |
Դերակատարներ | Արմի Համեր և Քրիստոֆեր Փոլահա |
Օպերատոր | Դևիդ Ռադ |
«Բիլլի. վաղ տարիները» (անգլ.՝ Billy: The Early Years), 2008 թվականի ամերիկյան կենսագրական ֆիլմ, որի ռեժիսորն է Ռոբի Բենսոնը։ Ֆիլմը պատմում է քարոզիչ, հասարակակն գործիչ և ԱՄՆ նախագահների կրոնական խորհրդատու Բիլլի Գրեհեմի երիտասարդ տարիների մասին։
XX֊ից XXI֊րդ դարերում Բիլլի Գրեհեմը համարվում էր ազդեցիկ դեմք ավետարանչականների մեջ։ Բայց նա միշտ չէ որ հավատացյալ չի եղել։ Նրա կյանքը կտրուկ փոխվեց, երբ նա հանդիպեց քարոզիչ Չարլզ Թեմփելթոնի հետ։
Ֆիլմի սցենարիստ և պրոդյուսեր Ուիլյամ Փոլ ՄաքՔեյը ցանկանում էր, որ Ջոն Հեյգը կատարի ավետարանչական առաջնորդ Մորտդեկայ Հեմի դերը, սակայն ռեժիսոր Ռոբի Բենսոնը կարծում էր, որ նա լինելով հասարակական հակասական կերպար, կարող է վնասել ֆիլմին և նրա փոխարեն ընտրեց Քլիֆ Բեմիսին[2]։
Դերասանների լսումները տեղի ունեցան Լոս Անջելոսում, Նյու Յորքում և Սան Ֆրանցիսկոյում[3]։
Ֆիլմը նկարահանվել է Թենեսի նահանգի Նեշվիլ և Ուաթերթաուն քաղաքներում, 3.6 միլիոն դոլար արտադրական բյուջեով[4]։
Բիլլի Գրեհեմի դերի համար Արմի Համերը ստացել էր առաջադրում Epiphany Prize (մրցանակ կրոնական ֆիլմերի և հեռուստատեսության համար) մրցանակաբաշխությանը՝ տարվա լավագույն արական դերի համար[6]։
|