Բին Տուն Տուն և Սուե Ռոն Ռոն | |
---|---|
Առաջին անգամ հայտնվել է | 2019, սեպտեմբերի 17 |
Ստեղծող | Ցաո Սուեն Ծիան Յուֆանն |
Տեղեկություններ | |
Տեսակներ | Մեծ պանդա և լապտեր |
Բին Տուն Տուն (չինարեն՝ 冰墩墩, փինյին Bīng Dūn Dūn) և Սուե Ռոն Ռոն, (չինարեն՝ 雪容融, փինյին Xuě Róng Róng) 2022 թվականի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի և 13-րդ ձմեռային Պարաօլիմպիկ խաղերի պաշտոնական թալիսմաներ։
«Բին Տուն Տուն»-ի դիզայներական թիմի ղեկավարն է պրոֆեսոր Ցաո Սուեն[1] (չինարեն՝ 曹雪; փինյին Cáo Xuě), ով ավարտել է Գուանչժոույի գեղարվեստի ակադեմիայի վիզուալ արվեստի և դիզայնի դպրոցը։ Բին Տուն Տունը հիմնված է Պանդայի նախատիպի վրա, որը Չինաստանի ազգային հարստությունն է։ Այն համատեղում է պանդայի պատկերը և սառցե բյուրեղյա պատյանը՝ արտացոլելով սառցե սպորտային տեսակները և ժամանակակից տեխնոլոգիաները։ Գլխի ձևը գալիս է ձմեռային մարազաձևերում սովորաբար օգտագործվող սաղավարտից։ Ձախ թաթի վրա սրտաձև նշանը ներկայացնում է Չինաստանի հյուրընկալությունը Օլիմպիական խաղերի բոլոր մասնակիցներին և հանդիսատեսներին[2][3]։
«Սուե Ռոն Ռոն»-ի դիզայները Ծիան Յուֆանն (չինարեն՝ 姜宇帆, փինյին Jiāng Yǔ Fān) է՝ Ծիլինի արվեստի ինստիտուտի դիզայնի դպրոցի վիզուալ հաղորդակցության կրտսեր մասնագետը[4][5][5][6]։ Թալիսմանի դիզայնի նախատիպը չինական լապտերն է, իսկ հիմնական գույնը՝ կարմիրը[5]։ Գլխին շարունական նախշը կազմված է աղավնիներից և դրախտի տաճարից, որը խորհրդանշում է խաղաղությունը, ընդգծելով հյուրընկալող քաղաքի՝ Պեկինի առանձնահատկությունները, ադյպես լապտերը դարձնելով ավելի դինամիկ և կենսունակ։ Ձյունը դեմքի վրա ներկայացնում է «բարենպաստ ձյուն, որն իր հերթին ազդարարում է լավ տարի»[7]։
Բին Տուն Տուն անվան ծագումը․ «Սառույցը» (չինարեն՝ 冰, փինյին bīng) խորհրդանշում է մաքրություն և ուժ, ինչն էլ բնորոշ է Ձմեռային Օլիմպիական խաղերին։ «Տուն Տուն» (չինարեն՝ 墩墩, փինյին dūn dūn) նշանակում է անկեղծ, դուրեկան, որը համահունչ է պանդայի կերպարին և խորհրդանշում է Օլիմպիական Խաղերի մարզիկների ուժը, անպարտելի կամքը և օլիմպիական ոգեշնչող ոգին։
Սուե Ռոն Ռոն անվան ծագումը․ «Ձյուն» (չինարեն՝ 雪, փինյին xuě) խորհրդանշում է գեղեցկությունն և ճերմակությունը, որը բնորոշ է սառույցի և ձյան սպորտի առանձնահատկություններին։ «Ռոն» (չինարեն՝ 容, փինյին róng) նշանակում է հանդուրժողականություն և փոխադաիձ ուսուցում։ «Ռոն» (չինարեն՝ 融, փինյին róng) նշանակում է միաձուլում, ջերմություն և փոխըմբռնում։ Ռոն Ռոնը արտահայտեց համաշխարհային քաղաքակրթության փախանակման, փոխադարձ ուսուցման և զարգացման հայցեկարգը, ինչպես նաև մարմնավորեց պարալիմպիկ շարժման միջոցով ավելի ներառական աշխարհ ստեղծելու և մարդկության համար ընդհանուր ապագա ունեցող համայնք ստեղծելու հրաշալի տեսլականը[8]։
Ներկայում երեք ձեռնարկություններ դարձան Պեկինի Ձմեռային Օլիմպիական Խաղերի համար սառցե սյուների և Ռոն Ռոնի խաղալիքների լիցենզավորված արտադրողներ։
Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությամբ սկեցին ողջունել ձմեռային օլիմպիական խաղերի թալիսմանները[9]։ Նմանատիպ արտադրանքները, ինչպիսիք են՝ կրծքանշանները, բանալիների կախազարդերը և այլ ապրանքներ հայնտի են ամբողջ Չինաստանում[10], սակայն շուկայում ապրանքների մեծ պակաս է նկատվում։ Պեկինի կազմակերպչական կոմիտեն հայտարերել է, որ համակարգում և ավելացնում են առաքումները, սական ապրանքները կվաճառվեն առնվազն 2022 թվականի հունիսի վերջին[11][12]։
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)