Բինա Դաս բենգալերեն՝ বীণা দাস | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 24, 1911[1] |
Ծննդավայր | Krishnanagar, Presidency division, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
Մահացել է | դեկտեմբերի 26, 1986[1] (75 տարեկան) |
Մահվան վայր | Rishikesh, Դեհրադուն, Գարհվալ, Ուտար Պրադեշ, Հնդկաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Մայրենի լեզու | բենգալերեն |
Կրոն | հինդուիզմ |
Կրթություն | St. John's Diocesan Girls' Higher Secondary School? և Բեթունի քոլեջ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, գրող և ազատության մարտիկ |
Ծնողներ | հայր՝ Beni Madhab Das? |
Կուսակցություն | Հնդկական ազգային կոնգրես |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Ազգային դրոշի ներկայացման կոմիտե[2] |
Բինա Դաս (բենգալերեն՝ বীণা দাস, օգոստոսի 24, 1911[1], Krishnanagar, Presidency division, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - դեկտեմբերի 26, 1986[1], Rishikesh, Դեհրադուն, Գարհվալ, Ուտար Պրադեշ, Հնդկաստան), հնդիկ հեղափոխական և ազգայնական Արևմտյան Բենգալիայից։
Բրահմոյի հետևորդ, հայտնի ուսուցիչ Բենի Մադհաբ Դասի և սոցիալական աշխատող Սարալա Դևիի դուստրն է։ Նրա ավագ քույրը` Կայնալի Դասը, ևս ազատության համար պայքարող է եղել։
Եղել է Սուրբ Ջոնի թեմական օրիորդաց ավագ դպրոցի աշակերտ, ինչպես նաև՝ սովորել է Բեթուն քոլեջում։
Բինա Դասը եղել է Կալկաթայում գործող Շաթրի Սանղա կիսահեղափոխական կանանց կազմակերպության անդամ։ 1932 թվականի փետրվարի 6-ին Կալկաթայի համալսարանի Համագումարների դահլիճում մահափորձ է կատարել Բենգալիայի նահանգապետ Սթենլի Ջեքսոնի վրա։ Ռևոլվերը նրան տվել է ազատության մեկ այլ մարտիկ` Քամալա Դաս Գուպտան[3]։ Նա կրակել է հինգ անգամ, սակայն վրիպել է[4] և դատապարտվել է ինը տարվա խիստ ռեժիմի ազատազրկման[5][6]։
1939 թվականին վաղ ազատ արձակումից հետո Դասը միացել է Հնդկական ազգային կոնգրես կուսակցությանը։ 1942 թվականին մասնակցել է Օգոստոսյան շարժմանը և կրկին բանտարկվել է 1942-45 թվականներին։ 1946-47 թվականներին եղել է Բենգալիայի շրջանի օրենսդրական վեհաժողովի, 1947-51 թվականներին` Արևմտյան Բենգալիայի օրենսդրական վեհաժողովի անդամ։ 1947 թվականին ամուսնացել է Ջատիշ Բհաումիկի հետ, որը ևս ազատության համար պայքարող էր[7]։
Նրա քույրը գրել է «Բենգարելենը խոսում է» (տպագրված 1944 թվականին) գիրքն ու նվիրել է այն Բինային[8]։
Եղել է ազատության մարտիկ Սուհասինի Գանգուլայի ընկերը[9]։
1960 թվականին արժանաել է Պադմա Շրի մրցանակի` իր «Սոցիալական աշխատանքի» համար[10]։
Իր ամուսնու մահից հետո նա միայնակ է ապրել Ռիշիկեշում և մահացել անհայտության մեջ։ Նրա մեռած մարմինը 1986 թվականի դեկտեմբերի 26-ին հայտնաբերվել է ճանապարհին, մասամբ նեխած վիճակում։ Նրան գտել են անցորդները։ Ոստիկանությունից մեկ ամիս է պահանջվել նրա ինքնությունը պարզելու համար[7]։
Բինա Դասը երկու ինքնակենսագրական աշխատանք է գրել բենգալերենով[7]։