Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Բիշքեկյան արձանագրություն, ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովի, Ղրղզստանի Հանրապետության խորհրդարանի, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի և Արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ 1994 թվականի մայիսի 4-5-ը Բիշքեկ քաղաքում անցկացված հանդիպման արդյունքում հաստատված փաստաթուղթ, որով մասնակից կողմերը վճռականություն հայտեցին ամեն կերպ օժանդակել Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջը զինված հակամարտության դադարեցմանը, քանի որ վերջինս ոչ միայն անուղղելի վնաս էր հասցնում ադրբեջանական և հայ ժողովուրդներին, այլև շոշափում էր տարածաշրջանային այլ պետությունների շահերը և բարդացնում էր միջազգային իրավիճակը։ Դրանով կոչ էր արվում հակամարտող կողմերին մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը դադարեցնել կրակը՝ հիմնվելով 1994 թվականի փետրվարի 18-ի արձանագրության վրա։ Արձանագրությամբ որոշվեց կնքել շուտափույթ համաձայնություն, որով կդադարեցվեր զինված հակամարտությունը և կվերացվեին դրա հետևանքները։ Համաձայնագրով նախատեսվում էր՝
Կողմերը նաև նպատակահարմար գտան պարբերաբար կազմակերպել նմանատիպ հանդիպումներ՝ հակամարտության խաղաղ կարգավորմանն աջակցելու նպատակով։