Բիսարա (արաբ․՝ بصارة ), ապուր կամ սոուս Հյուսիսային Աֆրիկայի խոհանոցում, որը պատրաստվում է չոր մանրացված բակլայով` որպես հիմնական բաղադրիչ[1][2][3][4]։ Այլ բաղադրիչներից են սխտորը, ձիթապտղի յուղը, կիտրոնի հյութը, կծու կարմիր պղպեղը, չամանը և աղը[1][5]։
Բիսարան առաջացել է եգիպտական փարավոնների դարաշրջանում, մոտ 4000 տարի առաջ։ Ուտեստը հին եգիպտացիներին հայտնի էր որպես ֆուլեա և պատրաստվում էր ոչ թե չոր բակլայով, այլ` թարմ լոբով։ Ֆուլեան անվանում էին նաև «բիս-օրո» (մեղու-օրո, արաբ. بيصارو), ինչը նշանակում է «եփած լոբի»։ Այս տերմինը ժամանակակից անվանման հիմքում է[6]։
Բիսարան երբեմն պատրաստվում է լոբով, ոլոռով կամ սիսեռով[7][8][9]։ Եգիպտոսում բիսարան ներառում է նաև խոտաբույսեր կամ տերևավոր կանաչիներ, հատկապես` մաղադանոս, անանուխ, սամիթ, սպանախ կամ սունկ, չնայած վերջինս ավելի հաճախ ավելացնում են Պաղեստինում գտնվող եգիպտացի արտագաղթողները և ուտում հացով որպես թաթախվող սոուս[10][11]։ Սովորաբար սա էժան ուտեստ է և կոչվում է աղքատ մարդկանց ուտեստ[5][12]։ Մարրոկոյում նույնիսկ ասացվածք կա. «Նա այնքան աղքատ է, որ միայն Բիսարա է ուտում»։
Բիսարան եգիպտական և Մարոկկոյի խոհանոցի ավանդական ուտեստ է[1][13][14]։ Եգիպտոսում բիսարան ուտում են բացառապես որպես հացի սոուս և մատուցում են նախաճաշի համար, ինչպես հացահատիկը։ Ավելի հազվադեպ մատուցվում է ճաշի կամ ընթրիքի ժամանակ։ Եգիպտական բիսարան ներառում է խոտաբույսեր կամ տերլազարդ կանաչիներ, կծու պղպեղ, կիտրոնի հյութ և երբեմն սոխ[10]։ Այն գյուղացիական ֆերմերների ավանդական կերակրատեսակն է[15], չնայած Եգիպտոսի քաղաքներում այն ավելի տարածված է դարձել 2011 թվականից, քանի որ այն ավելի առողջարար է, քան դրա քաղաքային նույնատիպ ուտեստը` Ֆուլ Մեդամեսին[8]։ Մարոկյան Մարաքեշում բիսարան տարածված է տարվա ցուրտ ամիսներին և այն կարելի է գտնել քաղաքների հրապարակներում և փողոցներում[2]։ Բիսարան համեմատաբար տարածված է Պաղեստինում, քանի որ այն հիշեցնում է ավանդական կերակուր, որը հայտնի է Իսրայելումքանանական ժամանակներից[10]։