Բլանկա Լիպինսկա | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 22, 1985 (39 տարեկան) |
Ծննդավայր | Puławy, Լյուբլինի վոյեվոդություն, Լեհաստան |
Քաղաքացիություն | Լեհաստան |
Երկեր | 365 օր (ֆիլմ) |
Մասնագիտություն | գրող, աուդիոգրքեր կարդացող և cosmetologist |
Blanka Lipińska Վիքիպահեստում |
Բլանկա Լիպինսկա (հուլիսի 22, 1985, Puławy, Լյուբլինի վոյեվոդություն, Լեհաստան), լեհ կոսմետոլոգ և գրող, առավել հայտնի է իր էրոտիկ եռերգությամբ՝ «365 օր»-ով։ Առաջին վեպի հիման վրա 2020 թվականին նկարահանվել է նույնանուն ֆիլմը։ Նա ֆիլմի սցենարի համահեղինակն է, որտեղ նա ունեցել է կամեո[1][2][3]։
Բլանկա Լիպինսկան ծնվել է Պուլավիում՝ հարավարևելյան Լեհաստանում, Մալգորզատա և Գժեգոժ Լիպինսկաների դուստրն է[4]։ Ավագ դպրոցն ավարտելուց հետո ստացել է կոսմետոլոգիայի բակալավրի աստիճան[5]։
Նախքան գրող դառնալը Լիպինսկան աշխատել է որպես հոգեթերապևտ-հիպնոսացնող։ Նա սիրում է սպորտ և ֆիթնես, ինչպես նաև ծովագնացություն[6]։
Լիպինսկի երեք գրքերը եռերգության մասեր են։ Առաջին անգամ հրատարակվել է լեհերեն, ինչից հետո դրանք պաշտոնապես դեռ չեն թարգմանվել անգլերեն[3]։ Բոլոր երեք գրքերում իրադարձությունները տեղի են ունենում մի քանի ամսվա ընդմիջումից հետո[7]։ Լիպինսկան ասել է, որ իր էրոտիկ եռերգությունը գրելու համար ոգեշնչվել է «Մոխրագույնի հիսուն երանգները» գրքից և դեպի Սիցիլիա կատարած անձնական ուղևորությունից[6]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բլանկա Լիպինսկա» հոդվածին։ |
|