Բլեյք Փիրոնի(անգլ.՝ Blake Pieroni, նոյեմբերի 15, 1995(1995-11-15), Crown Point, Ինդիանա, ԱՄՆ), ամերիկացի լողորդ, Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն (2016 և 2020 թվականներ) 4×100 մ փոխանցումալողում, աշխարհի քառակի չեմպիոն, կարճ ջրում աշխարհի առաջնության եռակի չեմպիոն։
Փիրոնին ծնվել է 1995 թվականի նոյեմբերի 15-ին Ինդիանա նահանգի Քրաուն Փոյնթ քաղաքում[1][2] և մեծացել է Չեստերտոնում, որտեղ նա ավարտել է Չեստերտոնի միջնակարգ դպրոցը 2014 թվականին։ Ավարտել է Ինդիանայի համալսարանը[3]։
2016 թվականի Օլիմպիական խաղերին մասնակցել է 4×100 մետր ազատ ոճով փոխանցալողում։ Երրորդ փուլում լողալով նա ցույց տվեց ժամանակը 48,39, և ԱՄՆ-ի թիմը նվաճեց ոսկե մեդալը[4]։
2017 թվականին Բուդապեշտում կայացած ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունում տարբեր փոխանցալողերում Բլեյք Փիրսոնիին հաջողվել է նվաճել երկու ոսկե և մեկ արծաթե մեդալ։
2018 թվականին NCAA-ի առաջնությունում սահմանել է ԱՄՆ-ի ռեկորդ (ինչպես նաև ԱՄՆ-ի տարածքում ցանկացած ազգության լողորդների կողմից ցուցադրված լավագույն ժամանակը)՝ 1:29.63 ազատ ոճով 200 յարդ մրցատարածությունում՝ դառնալով առաջին լողորդը, որը գերազանցել է 1:30-ը: Երկու օր անց նրա ռեկորդը գերազանցել է Թաունլի Հաասը։
Հանչժոուի ընթացող կարճ ջրում աշխարհի առաջնությունում Բլեյքը անհատական ոսկե մեդալ է նվաճել 200 մետր ազատ ոճում։ Հաղթանակ է տարել նաև 4x100 ազատ ոճի փոխանցումալողում։
Տոկիոյում անցկացված 2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերում Փիրոնին մասնակցել է 4x100 մ ազատ ոճի փոխանցումալողի նախնական և եզրափակիչ մրցումներին[5]՝ նվաճելով ոսկե մեդալ[6][7][8]։
Փիսոնին թիմի կազմում մասնակցել է 4x200 մետր ազատ ոճով փոխանցումալողի եզրափակչին[9][10][11]՝ զբաղեցնելով չորրորդ տեղը[8][11]։
4x100 մետր փոխանցումալողում Փիրոնին թիմի հետ, որի կազմում նրանից բացի ընդգրկված էին նաև Հանթեր Արմսթրոնգը, Էնդրյու Ուիլսոնը և Թոմ Շիլդսը, անցել է եզրափակի[12][13], որտեղ զբաղեցրել է առաջին տեղը և արժանացել ոսկե մեդալի[14][15]