Բլոնե (լեհ.՝ Błonie, իդիշ՝ בלוינא - Bloyna, իվրիտ՝ בלוניה - Blonye[2]), քաղաք Լեհաստանում, Մազովեցյան վոևոդության Արևմտավարշավյան պովյատում։ Տարածվում է Ռոկիտնիցա գետի ափին, Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայից 18 կիլոմետր դեպի արևմուտք։ Ունի գյուղաքաղաքային գմինայի կարգավիճակ։ Զբաղեցնում է 9,12 քառակուսի կիլոմետր տարածք։ 2004 թվականի տվյալներով բնակիչների թվաքանակը եղել է 12.191[3]:
Լեհաստանի վիճակագրական գլխավոր ծառայության տվյալների համաձայն[4]՝ 2017 թվականի դեկտեմբերի 31-ին բնկչության թվաքանակը եղել է 12 354, դրանից ուղիղ մեկ տարի առաջ՝ 12 371, 2014 թվականին՝ 12 479[5]:
Բլոնեի ներկայիս տարածքում ու նրա շրջակայքում մարդիկ բնակություն են հաստատել դեռևս մեր թվականությունից առաջ։ Մ. թ. ա. 1-ին դարից մինչև մեր թվականության IV դարը այստեղ եղել է ծաղկող ու բարգավաճող մետաղաձուլական կենտրոն, որն իր տեսակի մեջ մեծությամբ երկրորդն էր Եվրոպայում[6]։ Տարածքում հայտնաբերվել են նաև 8-րդ դարի բնակավայրի հետքեր[7]։
Պատմական փաստաթղթերում Բլոնեն առաջին անգամ հիշատակվել է 11-րդ դարում։ 12-րդ դարում արդեն եղել է բավականին մեծ բնակավայր; 1257 թվականին Կոնրադ Երկրորդ Մազովիացի իշխանն այստեղ լեհական գոթիկայի ոճով կառուցել է եկեղեցի,որը պահպանվել է մինչև օրս, թեև բազմիցս վերակառուցվել է[8]։ Բնակավայրին քաղաքի կարգավիճակ շնորհել է իշխան Վլադիսլավ Կրակովցին, 1338 թվականի մայիսի 2-ին[3]։
1380 թվականին Բլոնեն ձեռք է բերել քաղաքային տարածք[9], դարձել Լեհական թագավորության քաղաքներից մեկը[10], 16-րդ դարի երկրորդ կեսից ներառվել Մազովեցյան վոևոդության Վարշավայի շրջանի մեջ[11][12]։ Ռուսական տիրապետության շրջանում, մինչև 1917 թվականը, եղել է Ռուսական կայսրության լեհական թագավորության Վարշավայի նահանգի Կուտնոյի գավառի կազմում։ 1892 թվականին այստեղ է ծնվել լեհ հայտնի գեներալ Վլադիսլավ Անդերսը, որը եղել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Եվրոպայում մարտնչած լեհական երկու բանակներից մեկի հրամանատարը։
Երկրորդ աշխարհամարտի հենց սկզբին, երբ նացիստական Գերմանիան ներխուժեց Լեհաստան, Leibstandarte SS Adolf Hitler-ի մի ջոկատ 1939 թվականի սեպտեմբերի 18-ին Բլոնեի արվարձաններում կոտորեց 50 քաղաքացիների (գլխավորապես հրեաների) (pl): Ֆաշիստական Գերմանիայի իշխանությունները 1940 թվականի դեկտեմբերին Բլոնեում հիմնեցին հրեական գետտո[13]՝ նպատակադրվելով այնտեղ բանտարկել քաղաքի հրեա բնակչությանը և ենթակել ահաբեկման ու շահագործման[14]։ Այդ գետտոն լուծարվեց 1941 թվականի փետրվարին, երբ այնտեղ դեռևս մնացած 2.100 հրեաներին հոլոքոստյան գնացքներով տեղափոխեցին Վարշավայի գետտո, որ ամենամեծն էր նացիստների գրաված Եվրոպայում (400,000 մարդ՝ ընդամենը 1,3 քառակուսի կիլոմետրի վրա կամ՝ 7,2 մարդ յուրաքանչյուր ոչ մեծ սենյակում)[15]։ Երբ Լեհաստանն ազատագրվեց ֆաշիստական լծից, այլևս ոչ մի հրեական գետտո չէր մնացել[16][17][18]։
-
Քաղաքի կենտրոնը թռչնաթռիչքի բարձրությունից
-
Շատրվան՝ շուկայի հրապարակում
-
Քաղաքապետարանի՝ կլասիցիստական ոճով կառուցված շենքը (ճարտարապետ՝ Հենրիկ Մարկոնի)
-
Բայկա զբոսայգու մի անկյունը
-
Մշակույթի կենտրոնը գիշերով
-
Հին կաթոլիկ եկեղեցին
-
Սբ. Երրորդության կոստյոլը
- ↑ https://bdl.stat.gov.pl/api/v1/data/localities/by-unit/071413032014-0920249?var-id=1639616&format=jsonapi
- ↑ Baza JewishGen.
- ↑ 3,0 3,1 Gmina Błonie, The History of Błonie. Արխիվացված 2019-10-09 Wayback Machine Oficjalny serwis internetowy Miasta i Gminy Błonie. (Լեհերեն)
- ↑ https://stat.gov.pl/obszary-tematyczne/roczniki-statystyczne/roczniki-statystyczne/rocznik-demograficzny-2018,3,12.html |język = pl}}
- ↑ http://stat.gov.pl/obszary-tematyczne/roczniki-statystyczne/roczniki-statystyczne/rocznik-demograficzny-2015,3,9.html%7Cdata=2015-10-07%7Cwydawca=Główny(չաշխատող հղում) Urząd Statystyczny|miejsce=Warszawa|nazwisko2=Stańczak|imię2=Joanna}}
- ↑ Marcin Wojciech Solarz |tytuł = Błonie Książence miasto na Mazowszu |data = 2010 |isbn = 978-83-89855-68-8}}
- ↑ Mapa gminy Błonie, przewodnik turystyczny po zabytkach, Agencja REGRAF.
- ↑ Oficjalny serwis internetowy Miasta i Gminy Błonie Արխիվացված 2015-08-10 Wayback Machine.
- ↑ Robert Krzysztofik, Lokacje miejskie na obszarze Polski. Dokumentacja geograficzno-historyczna, Katowice 2007, s. 20–21.
- ↑ Adolf Pawiński, Mazowsze, Warszawa 1895, s. 38.
- ↑ Mazowsze w drugiej połowie XVI wieku ; Cz.1, Mapa, plany, Warszawa 1973, k. 4.
- ↑ Tabella miast, wsi, osad Królestwa Polskiego, z wyrażeniem ich położenia i ludności, alfabetycznie ułożona w Biórze Kommissyi Rządowéy Spraw Wewnętrznych i Policyi. T. 1 : A-Ł, Warszawa 1827, s. 26.
- ↑ The statistical data compiled on the basis of "Glossary of 2,077 Jewish towns in Poland" Արխիվացված 2016-02-08 Wayback Machine by Virtual Shtetl Museum of the History of the Polish Jews (անգլերեն), as well as "Getta Żydowskie," by Gedeon, (Լեհերեն) and "Ghetto List" by Michael Peters at www.deathcamps.org/occupation/ghettolist.htm (անգլերեն). Accessed July 12, 2011.
- ↑ "The War Against The Jews." The Holocaust Chronicle, 2009. Chicago, Il. Accessed June 21, 2011.
- ↑ Warsaw Ghetto, United States Holocaust Memorial Museum (USHMM), Washington, D.C.
- ↑ Richard C. Lukas, Out of the Inferno: Poles Remember the Holocaust, University Press of Kentucky 1989 - 201 pages. Page 13; also in Richard C. Lukas, The Forgotten Holocaust: The Poles Under German Occupation, 1939-1944, University Press of Kentucky, 1986, Google Print, p.13.
- ↑ Gunnar S. Paulsson, "The Rescue of Jews by Non-Jews in Nazi-Occupied Poland," Journal of Holocaust Education, Vol.7, Nos.1&2, 1998, pp.19-44. Published by Frank Cass, London.
- ↑ Edward Victor, "Ghettos and Other Jewish Communities." Արխիվացված 2011-06-08 Wayback Machine Judaica Philatelic. Accessed June 20, 2011.