Գյուղ | ||
---|---|---|
Բլրակ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառակ | Բաբերդի գավառակ | |
Այլ անվանումներ | Բլուր, Բլուրակ, Պլուր, Պլուրակ, Պուլուր | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Բլրակ, գյուղ Բարձր Հայքի Բաբերդ գավառում, իսկ ապա Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Բաբերդի գավառակում[1]։ Գտնվում էր Բաբերդ քաղաքից 17 կմ արևմուտք, Բալախոռի դաշտում, Ճորոխ գետի ձախ ափին։
Գյուղն ունի առողջարար օդ։ Ձմեռները ցրտաշունչ են։
Բնակիչները բռնությամբ տեղահանվել են, իսկ գյուղն ավերվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
Նախկինում եղել է մարդաշատ ու շեն գյուղ։ XIX դարի սկզբներին ուներ 700 տուն բնակիչ։ XX դարի սկզբին ուներ 35 տուն բնակիչ։
Հողերը բարեբեր են։ Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, երկրագործություն և արհեստներն էր։
Բլրակն ուներ Ս. Աստվածածին անունով եկեղեցի, որը կառուցված է 1864 թվականին։ Գյուղն ունեցել է հունական թաղամաս, որն ունեցել է հունական եկեղեցի։ Վերջինիս ավերակները գտնվում էին Հառոմի ժամատուն կոչված վայրում։
Գյուղի մոտ էին գտնվում Ս. Կյուրակե անունով բուժիչ աղբյուրը և Ս. Խաչ կոչվող վայրը, որտեղ ըստ ենթադրությունների գտնվում էր հին Բլրակ գյուղը։
Գյուղն ուներ Ներսիսյան վարժարան, որտեղ սովորում էին 65 աշակերտներ[2]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 455)։ |