![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Վինսենթ վան Գոգ |
տարի | փետրվար 1888 |
բարձրություն | 38 սանտիմետր |
լայնություն | 46 սանտիմետր |
ստեղծման վայր | Առլ |
ժանր | բնանկար |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Սոլոմոն Գուգենհայմի թանգարան[1] |
հավաքածու | Սոլոմոն Գուգենհայմի թանգարան |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
![]() |
Բնանկար ձյունով, Վինսենթ վան Գոգի նկարը` նկարված 1888 թվականին։ Համարվում է, որ այն նկարչի` Առլում արված առաջին նկարներից է։ Սա ջրաներկով ու յուղաներկով արված ձմռան առնվազն 10 բնանկարներից մեկն է, որ Վան Գոգը պատկերել է 1882-1889 թվականներին։ Նկարում պատկերված են Լա Կրուի հարթավայրերը` հորիզոնում երևացող բլուրներով։
«Բնանկար ձյունով» կտավը նկարելիս Վան Գոգը 35 տարեկան էր։ Ապրելով Ֆրանսիայի հարավում, Առլում, նա իր կարիերի գագաթնակետին էր և ստեղծում էր իր լավագույն նկարներից մի քանիսը[2]` պատկերելով Առլի և Ավիգնոնի դաշտերը, գյուղական տներն ու մարդկանց[3]։ Այստեղ միջավայրը միանգամայն տարբեր էր Նիդերլանդներում և Փարիզում նրա տեսած միջավայրից։ Այստեղ մարդիկ մուգ մազեր ու մաշկ ունեին և խոսում էին մի լեզվով, որն ավելի շուտ իսպաներեն էր, քան` ֆրանսերեն։ Գույներն այստեղ վառ էին։ Տեղանքը փոխվում էր հարթավայրերից սարերի։ Այստեղ Վան Գոգը գտնում է «փայլ ու լույս, որը կմաքրեր դետալներն ու կպարզեցներ ձևերը` նվազեցնելով իրեն շրջապատող աշխարհը` դարձնելով մի տեսակ զարդանախշ, որով նա հիանում էր ճապոնական Ուկիյո-էում և որտեղ արևի ազդեցությունը կուժեղացներ կոմպոզիցիայի եզրագծերն ու կպակասեցներ ակնհայտ հակադրությունների գույները»[4]։
Երբ Վան Գոգը 1888 թվականի փետրվարին ժամանում է Առլ, գետինը ծածկված էր ձյունով[5]` ռեկորդային ցուրտ եղանակի պատճառով։ Նկարը նկարելու ժամանակ ձյունն սկսում է հալվել[6]։ Համարվում է, որ սա Առլում արված նրա առաջին նկարներից է։ Իր եղբորը` Թեոյին` ուղղված փետրվարի 24-ի նամակում Վան Գոգն ասում է, որ արդեն ավարտել է երեք նկար, որոնցից մեկը «ձյունով բնապատկեր է»[5]։ Նկարում Կրուի հարթավայրն է և Մոնմաժուրը հետևի ֆոնում։ Հորիզոնական վրձնահարվածներն ընդգծում են հարթավայրը, որը լցնում է նկարի մեծ մասը։ Վան Գոգն օգտագործել է գույները` պատկերելու բնանկարի առանձին մասերը։ Սպիտակն ու մանուշակագույնն օգտագործված են ձյունը պատկերելու համար։ Դարչնագույն, կանաչ և կապույտ գույները պատկերում են ջրափոսերը և հալվող ձյան առաջացրած հետքերը։ Ճանապարհի եզրին պատկերված խոտերի փունջը դեղին է։ Բնապատկերի վրա երևում են նաև կարմիր կտուրներ, դարչնագույն շուն և դարչնագույն բաճկոնով ու սև գլխարկով մարդ, որ քայլում են դաշտում[5]։ Վան Գոգը, որ Ճապոնական արվեստի փայտափորագրման ակնհայտ սիրահար էր, կարող է ազդեցություն կրած լինել արվեստի այս ուղղությունից։ Մի քանի օր անց, տեղացած հերթական ուժեղ ձյունից հետո նա նկարել է մեկ այլ` պակաս մանրամասներով «Բնակնար ձյունով` Առլի ֆոնին» նկարը[6]։
ԱՄՆ-ի նախագահ դառնալուց հետո Դոնալդ Թրամփն ու նրա տիկին Մելանյա Թրամփը խնդրել են Սողոմոն Գուգենհայմի թանգարանին` թույլ տալ վերցնել «Ձյունով բնանկարը»` Սպիտակ տան գլխավոր նստավայրը զարդարելու համար։ Թանգարանի գլխավոր կուրատոր Նենսի Սպեքթորը մերժել է` դրա փոխարեն նրանց առաջարկելով իտալացի ժամանակակից նկարիչ Մաուրիցիո Կատելանի աշխատանքներից[7]։
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)