Բնապատկեր Օվերում անձրևին | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Վինսենթ վան Գոգ[1] |
տարի | հուլիս 1890 |
բարձրություն | 50,3 սանտիմետր |
լայնություն | 100,2 սանտիմետր |
ստեղծման վայր | Օվեր Սյուր Ուազ |
ժանր | բնանկար |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Քարդիֆի ազգային թանգարան[1] |
հավաքածու | Ուելսի ազգային թանգարան |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
Rain, Auvers by Vincent van Gogh Վիքիպահեստում |
«Բնապատկեր Օվերում անձրևին» (ֆր.՝ Paysage d'Auvers sous la pluie), հոլանդացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի և էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ Վինսենթ վան Գոգի[2] նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1890 թվականին[3]։ Յուղաներկով կտավի չափերն են 50,3 × 100,2 սմ։
Այսօր «Բնապատկեր Օվերում անձրևին» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Քարդիֆի ազգային պատկերասրահում (Քարդիֆ, Միացյալ Թագավորություն)։
1890 թվականի մայիսին Վինսենթ վան Գոգը Սեն Ռեմի դը Պրովանսից տեղափոխվում է Փարիզից հյուսիս գտնվող Օվեր սյուր Ուազ բնակավայր։ Այստեղ նկարիչը գտնվում էր բժիշկ և մեկենաս[4] Պոլ Գաշեի հսկողության ներքո[5]։
Հունիսի 17-ից 27-ն ընկած ժամանակահատվածում նկարիչը վրձնել է շուրջ տասներեք նկար՝ 50 × 100 սմ կտավների վրա, որտեղ պատկերել էր Օվերի շրջակայքի դաշտերն ու այգիները[6]։
1920 թվականին Փարիզում «Բնապատկեր Օվերում անձրևին» ստեղծագործությունը ձեռք է բերում Գվենդոլին Դեյվիսը, իսկ 1952 թվականին նա վաճառում է նկարը Քարդիֆի ազգային պատկերասրահին։
«Բնապատկեր Օվերում անձրևին» ստեղծագործությունում հեղինակը վրձնել է սաստիկ քամուց առաջացած անձրևի շերտեր՝ հիմնականում ուղղահայաց ուղղությամբ։ Կտավի հիմնական գույները մանուշակագույնը, դեղինն ու կանաչն են։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բնապատկեր Օվերում անձրևին կատեգորիայում։ |