Բնապատկեր կոթողով | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Գովերտ Ֆլինկ |
տարի | 1638 |
բարձրություն | 54,5 սանտիմետր[1] |
լայնություն | 71 սանտիմետր[1] |
ժանր | բնանկար |
նյութ | յուղաներկ և փայտ |
գտնվում է | մասնավոր հավաքածու և Իզաբելլա Ստյուարտ Գարդների թանգարան |
հավաքածու | Իզաբելլա Ստյուարտ Գարդների թանգարան |
սեփականատեր | György Ráth?[2] և Իզաբելլա Ստյուարտ Գարդներ[3] |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ |
«Բնապատկեր կոթողով», Գովերտ Ֆլինկի կտավը, որը ստեղծվել է 1638 թվականին։ Երկար ժամանակ կտավը վերագրվել է Ռեմբրանդ վան Ռեյնին[4][5][6]։ 1990 թվականին նկարը գողոցվել է Իզաբելլա Ստյուարտ Գարդների թանգարանից և մինչ օրս գտնվելու վայրը հայտնի չէ[7][8]։
Ամպրոպի դրամատիկական պատկերումը հիշեցնում է Ռեմբրանտի 1630-ական թվականների բնապատկերները, սակայն 20-րդ դարի 80-ական թվականներին մասնագետները բացահայտել են, որ կտավը պատկանում է նրա աշակերտի՝ Գովերտ Ֆլինկի վրձնին[4]։ Ամստերդամի մոտակայքում կար քաղաքի սահմանները նշող երկու կոթող, սակայն դատելով լեռնային բնապատկերից՝ նկարում Հոլանդիան չի պատկերված[4]։
Հավաքորդ և բարեգործ Իզաբելլա Ստյուարտ Գարդները հետաքրքրված էր հոլանդական գեղանկարչությամբ և ձեռք է բերել մի քանի կտավ՝ ներառյալ «Բնապատկերով կոթողը»․ հետագայում դրանք համալրել են Բոստոնում նրա հիմնադրած թանգարանի հավաքածուն։ Շուտով նրա հետաքրքրությունը Ռեմբրանդի և հոլանդացի այլ նկարիչների նկատմամբ մարել է[4]։
Կտավը ցուցադրվել է Իզաբելլա Ստյուարտ Գարդների թանգարանում։ Մարտի 18-ին մի քանի գող, ոստիկանական համազգեստ հագած, թանգարանից գողացել են հայտնի նկարիչների 13 աշխատանք, որոնց թվում էր Յան Վերմեերի «Համերգը» կտավը, Ռեբրանդի երկու կտավ և մի ուրվանկար, Էդուարդ Մանեի և Էդգար Դեգայի աշխատանքները[9][10][11]։ 2013 թվականի մարտի 18-ին ՀԴԲ-ի ներկայացուցիչները հայտնել են գողության բացահայտման և այն մասին, որ նկարները գողացվել են հանցավոր խմբի կողմից, սակայն դրանց գտնվելու վայրը մինչ օրս հայտնի չէ[12][13]։