Բոբ Բուլոք | |
Կուսակցություն՝ | Դեմոկրատական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Texas Tech University?, Բեյլորի համալսարան, Hillsboro High School? և Baylor Law School? |
Մասնագիտություն՝ | փաստաբան և քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | հուլիսի 10, 1929 |
Ծննդավայր | Hillsboro, Տեխաս, ԱՄՆ |
Վախճանի օր | հունիսի 18, 1999 (69 տարեկան) |
Վախճանի վայր | Օստին, ԱՄՆ |
Թաղված | Տեխաս նահանգի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Բոբ Բուլոք (անգլ.՝ Bob Bullock), ամբողջական անունը՝ Ռոբերտ Դուգլաս Բուլոք ավագ (անգլ.՝ Robert Douglas Bullock, Sr., հուլիսի 10, 1929, Hillsboro, Տեխաս, ԱՄՆ - հունիսի 18, 1999, Օստին, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ, Տեխասի 38-րդ փոխնահանգապետ (1991-1999), Տեխաս նահանգի քարտուղար (1971-1973)[1][2][3]։
Բոբ Բուլոքը ծնվել է 1929 թվականի հուլիսի 10-ին Հիլսբորոյում, Հիլ շրջան, Տեխաս։ Հիլսբորոյում ավարտել է դպրոցը և Հիլսբորոյի կրտսեր քոլեջը։
1951-ից 1954 թվականներին Բուլոքը ծառայել է ԱՄՆ ռազմաօդային ուժերում և մասնակցել է Կորեական պատերազմին[2]։ Տեխաս վերադառնալուց հետո Բուլոքը սովորել է Լաբբոկի Տեխասի տեխնոլոգիական համալսարանում և ստացել է արվեստների բակալավրի աստիճան (B.A.)։ Նաև սովորել է Բեյլորի համալսարանի իրավունքի դպրոցում և 1958 թվականին ստացել է Juris Doctor առաջին իրավաբանական աստիճանը[2][3]։
1956 թվականին Բուլոքն ընտրվել է Տեխասի ներկայացուցիչների պալատ և այնտեղ աշխատել է 1957-ից 1959 թվականներին։ Դրանից հետո որոշ ժամանակ զբաղվել է իրավաբանական գործունեությամբ, ինչպես նաև` մասնակցել է տարբերի կոմիտեների և հանձնաժողովների աշխատանքներին։
1971 թվականին Տեխասի նահանգապետ Փրեսթոն Սմիթը Բուլոքին նշանակել է Տեխասի նահանգի քարտուղար, և այդ պաշտոնում նա աշխատել է մինչև 1973 թվականը։
1975-ից 1991 թվականներին Բուլոքն աշխատել է Տեխաս նահանգի վերահսկիչ։
1990 թվականին Բուլոքը որպես թեկնածու մասնակցել է Տեխասի նահանգապետի ընտրություններին և հաղթանակ է տարել Տեխասի ապագա նահանագապետ Էն Ռիչարդսի հետ։ Բուլոքը Տեխասի փոխնահանգապետի պաշտոնում աշխատել է երկու չորսամյա ժամկետ՝ 1991 թվականի հունվարից մինչև 1999 թվասկանի հունվարը[3]։
Բոբ Բուլոքը մահացել է 1999 թվականի հունիսի 18-ին Օսթինում և հուղարկավորվել է Տեխաս նահանգի գերեզմանատանը[4]։