Բոբ Բրայար

Բոբ Բրայար
Ծնվել էդեկտեմբերի 31, 1979(1979-12-31)[1]
Չիկագո
Երկիր ԱՄՆ
Մահացել էնոյեմբերի 24, 2024(2024-11-24)[2][3] (44 տարեկան)
Shelbyville, Թենեսի, ԱՄՆ[4]
Ժանրերալտերնատիվ ռոք
Մասնագիտությունթմբկահար և հնչյունային օպերատոր
Գործիքներհարվածային համակարգ
ԿրթությունՖլորիդայի համալսարան և Downers Grove South High School?
ԱնդամակցությունMy Chemical Romance
 Bob Bryar Վիքիպահեստում

Բոբ Բրայար (անգլ.՝ Robert Nathaniel Cory Bryar դեկտեմբերի 31, 1979(1979-12-31)[1], Չիկագո - նոյեմբերի 24, 2024(2024-11-24)[2][3], Shelbyville, Թենեսի, ԱՄՆ[4])[5], ամերիկացի ձայնային ինժեներ և թմբկահար է։ Հայտնի է որպես My Chemical Romance-ի պաշտոնեական թմբկահար 2004-2010 թթ․։

Բոբ Բրայարը ծնվել է Չիկագոյում, Իլլինոայ նահանգում, և մեծացել է Downers Grove-ի արվարձաններում։ Չորս տարեկանից հետաքրքրվել է թմբկահարությամբ։ Հաճախել է Eisenhower Junior ավագ դպրոցը, որտեղ ստացել է իր առաջին երաժշտական ուսուցումը նվագելով թմբուկների վրա, տարբեր ջազ խմբերում և նվագախմբային համույթներում։ Չնայած որ, Բոբ Բրայարը ցանկանում էր կենտրոնանալ ջազ և նվագախմբային երաժշտության վրա, միևնույն ժամանակ նա զգում էր որ դա այն չէր, ինչով նա կարող էր "զբաղվել երկար ժամանակ և դեռ ավելին, ուրախ լինել"։ Ահա թե ինչու նա կենտրոնացավ ռոք երաժշտության վրա։

Ավարտելով դպրոցը և չկարողանալով գտնել մարդկանց ովքեր կուզենային ստեղծել ռոք խումբ, նա տեղափոխվում է Gainesville, Ֆլորիդա։ Այստեղ նա սովորում է Ֆլորիդայի համալսարանում, ձայնագրության ինժիներերիա բաժնում։ Միևնույն ժամանակ նա սկսում է աշխատել Disney World-ում, որպես թմբկահար The Little Mermaid և the Aladdin stage ցուցադրություններում։ Ավարտելով դպրոցը, Բոբը երկու տարի աշխատում է որպես ձայնային ինժեներ the House of Blues Չիկագոյի համերգային սրահում։ Շուտով Բոբը դառնում է The Used խմբի թմբկահար և ձայնային ինժեներ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Garner G. Bob Bryar Dies: My Chemical Romance Drummer Was 44Deadline Hollywood, 2024.
  2. 2,0 2,1 2,2 Bob Bryar, Former My Chemical Romance Drummer, Dead at 44TMZ, 2024.
  3. 3,0 3,1 3,2 Mr. Robert Cory "Bob" Bryar Obituary (2024) - Shelbyville, TN - Feldhaus Memorial Chapel - Shelbyville
  4. 4,0 4,1 4,2 https://www.independent.co.uk/arts-entertainment/music/news/bob-bryar-death-cause-my-chemical-romance-b2656398.html
  5. Apar, Corey. «Bob Bryar – Biography». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 14-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոբ Բրայար» հոդվածին։