![]() | |
ECO | E11, C24 և С43 |
Մասն է | Հնդկական պաշտպանություն |
Անվանում ի պատիվ | Եֆիմ Բոգոլյուբով |
Բոգոլյուբովի պաշտպանություն, շախմատային սկզբնախաղ, որը սկսվում է
1. d2-d4 Փg8-f6
2. c2-c4 e7-e6
3. Ձg1-f3 Փf8-b4+ քայլերով, իր տեսակով համարվում է կիսափակ սկզբնախաղ։ Այն կարևոր դեր է խաղում շախմատի տեսության մեջ և շարունակում է կիրառվել շախմատիստների կողմից մինչև այսօր։ Սկզբնախաղին երբեմն անվանում են Բոգո-հնդկական պաշտպանություն[1]։
Այս պաշտպանությունը կապված է ռուս շախմատիստ, միջազգային գրոսմայստեր Եֆիմ Բոգոլյուբովի հետ[2]։ Նա 1920-ական թվականներին եղել է առաջիններից մեկը, որն ակտիվորեն կիրառել է այս սկզբնախաղը։ Այնուհետև այն օգտագործել են բազմաթիվ գրոսմայստերներ, այդ թվում՝ Արոն Նիմցովիչը, Տիգրան Պետրոսյանը, Պաուլ Կերես, Բենտ Լարսենը, Վասիլի Սմիսլովը,Վիկտոր Կորչնոյը, Ուլֆ Անդերսոնը, Մայքլ Ադամսը, Նիկիտա Վիտյուգովը, ինչը վկայում է այս պաշտպանության հուսալիության մասին։
3․․․Փb4+ քայլով սևերը սպառնում են շախ տալ թագուհու թևում և հաճախ պատրաստվում են արագ զարգացնել ֆիգուրները՝ պահպանելով հուսալի պաշտպանություն։ 4. Ձbd2 կամ Փd2 քայլերը քայլերը թույլ են տալիս սպիտակներին խուսափել դիրքային թուլացումներից։ Սպիտակները հաճախ կիրառում 4․Փc3 քայլ, որը համարվում է ավելի ակտիվ մոտեցում։
Սկզբնախաղը նպաստում է դիրքային խաղի զարգացմանը, իսկ սևերն ունեն բավականին ճկունություն կենտրոնում հակամարտելու կամ դիրքային պարզեցումներ անելու համար։